>

Անկրկնելի երգիչ Արամեն կոչով դիմել է հանրությանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:




Քոչարյանի զոհերը




Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառ ակտում՝ հայրենասերների և դավաճանների:

Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․ Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․


Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ:


Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու՞ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է:

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիք ունենք։ Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»։


от admin

-->