>

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում հաճախ հրապարակում է գայթակղիչ լուսանկարներ, սելֆիներ, հրապուրիչ տեսանյութեր:


Այս անգամ Մերիի միկրոբլոգի գեղեցիկ հրապարակումները համալրվել են եւս մեկ տեսանյութով, որին կից դերասանուհին նշել է, որ գտնվում է Դուբայում:




Քոչարյանի զոհերը





Տեսանյութում երեւում է՝ ինչպես է երիտասարդ դերասանուհին սկուտեր վարում, լողազգեստով վայելում իր հանգիստը լողավազանում: Դերասանուհին միայն հեշթեգների օգնությամբ է մեկնաբանել իր հրապարակումը՝ գրելով. «Սեր, սեր, սեր»:


Ի դեպ, վերջերս իր հմայիչ լուսանկարին կից Մերին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը:



«Մարդը՝ շատ եւ առանց իր հանդեպ խղճահարության աշխատող, իրեն չխղճացող կամ շատ տանջված, սակայն չկոտրված, իր ամբողջ կյանքի ընթացքում դառնում է յուրահատուկ: Նրան ոչ ոքի հետ չես շփոթի: Նա մետաղ է, որը հալվելով ստացել է իր տեսքը: Մետաղի համար ամենասարսափելին այն է, որ նա կվախենա հալվելու ցավից եւ ողջ կյանքւմ կմնա, որպես մետաղյա հանքանյութ»:

Աղբյուր՝ Style.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->