>

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում


վիճաբանություն է, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ավոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Արմեն Վաթյանի գ;խավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան







Քոչարյանի զոհերը

քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Այգեձոր փողոցի 74 շենքի հարևանությամբ գտնվող քարե փակ զրուցարանի մոտ: Զրուցարանի պատուհանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ և դեպքի վայրի զննությամբ

հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ և 2 գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև արդյոք վիճաբանության և կրակոցների արդյունքում տուժած կա: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել են օպերատիվ քննչական խամբեր:



Shamshyan.com writes. Today, on December 1, shots were heard in Yerevan. At around 00:05, the operative control center of the Yerevan City Police Department received a call that there was a quarrel in the yard of one of the buildings on Aygedzor Street in the Arabkir administrative district,

during which shots were heard. As photojournalist Gagik Shamshyan reports, Arthur Zakaryan, Deputy Head of the Yerevan Police Department, Arsen Avoyan, Chief of the RA Police Criminal Police Department, and the operative group of the Arabkir Police Department, headed by Armen Vatyan, arrived at the scene. The group of the Arabkir Investigation Division of the Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by Hambardzum Petrosyan, Deputy Head of the Division, also arrived. The police and investigators found out that the shots were heard near a closed stone chat room near the 74 building on Aygedzor Street. Shots were fired in the direction of the chat window, 4 7.62 mm cartridges and 2 bullets were found during the inspection of the scene. The police and the investigation department are finding out whether there is a victim as a result of the quarrel or the shooting. A criminal case has been initiated in the Arabkir Investigation Department in accordance with Article 258, Part 4 of the RA Criminal Code. Operative investigation teams were set up to find out the circumstances of the incident.

Сообщение Կրակոցներ Երևան քաղաքում. արտակարգ ու լարված իրավիճակ է. появились сначала на .


от admin

-->