>

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երեւանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը եւ հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:




Քոչարյանի զոհերը

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հսարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խմբին հիշյալ բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12:00-ին, իր աշխատասենյակում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Վանուշ Խ.-ն բռունցքով եւ ապակյա գավաթով հարվածել է իր գլխին՝ պատճառելով վնասվածք:





Նույն օրը՝ ժամը 17:20-ին, Վանուշ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ բժիշկը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:




Նշանակվել է ԴԲՓ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->