>

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին՝ կոչ անելով շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ «Այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը, և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե՛ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում




Քոչարյանի զոհերը

շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»,- ասված է Առուշանյանի կոչում։ Առուշ Առուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կամավորագրումը շարունակելու վերաբերյալ կոչն իր անձնական նախաձեռնությամբ է արել, այն համաձայնեցված չէ ՊՆ-ի, կառավարության հետ։ Դրա անհրաժեշտությունն էլ պայմանավորված է ստեղծված իրավիճակով։ Առուշանյանն ասաց, որ





պատերազմի առաջին օրերից դիրքերում է, մեզ հետ զրույցի պահին էլ դիրքում էր։ Ասաց, որ իր կոչը որևէ խուճապ տարածելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքերով՝ խուճապ բառը պետք է մեր լեքսիկոնից առհասարակ հանել։ Բայց Սյունիքի կամավորական ջոկատները սահմանները հսկում են պատերազմի առաջին օրերից, շարունակում են մինչ օրս հերթափոխով մնալ խրամատում և չեն պատրաստվում վերադառնալ, ուստի անհրաժեշտություն կա նոր կամավորների, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի շարունակել սահմանները ամուր պահել։ «Հիմա մենք սահմանում ենք, սահմանում միշտ պետք է մարդ լինի։ Մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի

կողքին։ Ես այդպես եմ հասկանում, ես այդպես եմ անում, այդպես են անում բազմաթիվ մարդիկ։ Միայն կարող եմ ասել, որ դեռ այդպես էլ պետք է շարունակենք անել։ Ով ինչ ուզում է ասել, թող ասի, բայց ոչ մի խուճապ չկա։ Խուճապը առհասարակ մոռացեք, հանեք ձեր լեքսիկոնից։ Ինչ խուճապի մասին է խոսքը»,- ասաց Առուշանյանը։ Նա ասաց, որ այն դիրքերում, որտեղ եղել են պատերազմի առաջին օրերից, դեռ այդ դիրքերում են, որևէ կրակոց, լարվածություն չկա։ Անդրադառնալով


սահմանազատման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են Սյունիքի մարզում, Գորիսի համայնքապետն ասաց, որ չգիտի, թե սահմանի ճշգրտման աշխատանքներն ուր են հասել։ «Պատերազմը որտեղ կանգնել է, մենք այդտեղ էլ կանգնած ենք մինչև հիմա։ Տեղյակ եմ, որ մեր մոտ՝ Գորիսի հատվածներում, ոնց կա, այդպես էլ մնացել է։ Պատերազմը որտեղ կանգնել է, այդտեղ կանգնած ենք։ Մնացածից տեղյակ չեմ»,- ասաց նա։ Պաշտպանության նախարարությունից ու կառավարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Ցանկանում էինք պարզել՝ կամավորագրման անհրաժեշտություն այս պահի դրությամբ առկա՞ է, թե՞ ոչ, կամ որևէ լարվածություն սահմանային այդ հատվածում կա՞, թե՞ ոչ։


The head of Goris community Arush Arushanyan addressed the people of Goris, urging them to continue volunteering and undertake the dignified mission of protecting our borders. “Today it is more than possible to be strong and united. Pride is in our blood և we must fight. Each of us must feel responsible and know what to do if necessary. So we have to become one fist. Residen

ts of Goris, we have been united since the first day of the war, we must continue with honor, I call on you to continue volunteering, to undertake the dignified mission of protecting our borders. We are still digging, we have not left our border even for a minute, we continue to stand firm. “In order to join all of us, it is necessary to volunteer by applying to the Goris community hall,” Arushanyan’s title reads. Arush Arushanyan said in a conversation with “Arajin Lratvakan” that he made the call to continue volunteering on his own initiative, it is not agreed with the Ministry of Defense and the government. T

he necessity of that is conditioned by the created situation. Arushanyan said that he has been in position since the first days of the war, and he was in position at the time of the conversation with us. He said that his call was not aimed at spreading panic. In his words, the word panic should be removed from our lexicon in general. But the volunteer detachments of Syunik have been controlling the borders since the first days of the war, they continue to stay in the trench in shifts, they are not going to return, so there is a need for new volunteers so that in the current situation it will be possible to keep the borde

rs strong. “Now we define, there must always be a person at the border. We still have to stand by our army. I understand that, I do that, many people do that. I can only say that we still have to continue to do so. Whoever wants to say, let him say, but there is no panic. Forget panic at all, take it out of your lexicon. “What a panic we are talking about,” Arushanyan said. 7STOPPED He said that in the positions where

Сообщение ՇՏԱՊ. ինչ է կատարվել. Խուճապ չեմ տարածում, մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի կողքին. Գորիսի քաղաքապետ появились сначала на .


от admin

-->