>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։

Ալիևի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ։ Ադրբեջանն իբր մերժել է այդ առաջարկը, ինչպես և երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ։ Ի վերջո Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։

«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչինը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչինը պետք է վերադարձվի մեզ։




Քոչարյանի զոհերը

Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ»,- ասել է Ալիևը։


Նա խոսել է նաև միջանցքի մասին, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք «շրջափակումից հանում են Նախիջևանը և ձևավորում տրանսպորտային նոր երակ, որից կարող են օգուտ քաղել բոլոր երկրները»։




«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, եթե ցանկանա՝ նաև Հայաստանը կարող է միանալ այդ միջանցքին»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը շոշափել է նաև գերիների հարցն ու փախստականների վերադարձը։

Ըստ Ալիևի՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը շարունակվում է»։

Փախստականներն էլ, ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, «պետք է վերադառնան իրենց բնակավայրերը»։


Ալիևը պնդել է, որ «ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա»։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ հակամարտությունը շարունակվում է, չարաչար սխալվում է»,- եզրակացրել է Իլհամ Ալիևը։

Սիվիլնեթ

The President of Azerbaijan Ilham Ali proposes to hand over the city of Lachin (Berdzor) to Azerbaijan, to create a new corridor that will connect Nagorno Karabakh with Armenia. According to the Moscow-Baku website, Ali said this in his message, in which he referred to the transition of the Lachin region under the control of Azerbaijan.


According to Ali, the preliminary version of the trilateral statement of the leaders of Russia, Armenia and Azerbaijan on November 9 suggested that the width of the Lachin corridor be 30 km. Azerbaijan allegedly rejected that offer, like the second option, 10 km wide. In the end, the width of the Lachin corridor was set at 5 km.

“Everyone knows that the Lachin corridor passes through the city of Lachin. Thus, Lachin remains in the middle of that corridor. In conversations with Russian President Putin, I said that Lachin should be returned to us.

We propose to build a new corridor, to develop a new corridor route, which will connect Nagorno Karabakh with Armenia. The term is mentioned, within three years. “But I think we can do it sooner,” Ali said.

He also spoke about the corridor that will connect Nakhichevan with the western regions of Azerbaijan. According to the President of Azerbaijan, they “remove Nakhichevan from the blockade, build a new transport vein, from which all countries can benefit.”

“Russia, Azerbaijan, Turkey, Iran, if they want, Armenia can also join that corridor,” Ali said.

The Azeri leader touched upon the issue of refugees and the return of refugees.

According to Ali, “the exchange of prisoners of war, other hostages, as well as the bodies of the victims continues.”

The refugees, under the control of the UN, “must return to their homes.”

Сообщение Իլհամ Ալիևը հայտարարություն է տարածել ռազմագերիների մասին․ Տեսեք, թե ինչ է ասել նա появились сначала на .


от admin

-->