>

«Մամ,արի գնանք մամայի մոտ»։ (Քեզ կարմիր վայրի վարդեր,նա խոստացավ ու հեռացավ…)

2002 թվականի մայիսի 23-ին Արցախի,Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում,Կուլիջանյանների ընտանիքում ծնվեց միակ երեխան Գևորգը։

Ակտիվ,աշխույժ,կազմակերպված երեխա էր Գևորգը։ Շտապում էր ամեն բան տեղավորել օրվա մեջու անընդհատ կրկնում.«օրը պրծավ»։

Ամառային արձակուրդներին,գնում էր տատիկի տուն Էջմիածին,որ իր և տատիկի ծնունդը նշեին։




Քոչարյանի զոհերը

Ու երբ Գևորգը 6 տարեկան էր,կրկին եկել էր ծնունդը նշելու,մայրիկն ավտովթարից մահացավ։




Ինքը հենց այդ պահից տղան հասունացավ,գիտակցեց թե ինչ է կատարվել ու չլացեց,մայրիկին չուզեց։Մորաքրոջ հետ մի մեծ քայլ արեց և 8 տարեկանում նրան «մամ» ասեց։

Իսկ 16 տարեկանում կորցրեց հորը։ Շատ էր սիրում կարմիր վարդեր նվիրել։Ասում էր ծաղիկը պետք է կարմիր լինի ու վարդ։

<img class="alignnone size-full wp-image-88203 td-animation-stack-type0-2" src="http://infosarm.ru/wp-content/uploads/2020/12/1-10.jpg" sizes="(max-width: 750px) 100vw, 750px" srcset="http://infosarm.ru/wp-content/uploads/2020/12/1-10.jpg 750w, http://infosarm.ru/wp-content/uploads/2020/12/1-10-278×300.jpg 278w, http://infosarm.ru/wp-content/uploads/2020/12/1-10-696×751.jpg 696w, http://infosarm.ru/wp-content/uploads/2020/12/1-10-389×420.jpg 389w"
Ամեն շաբաթ կիրակի,առավոտյան,փայտը կոտրում էր ու մորաքրոջն ասում.«Մամ,արի գնանք մամայի մոտ»։Ու ետդարձի ճանապարհին տեսնելով կարմիր կակաչները հիանում էր դրանցով,ձեռքերը պարզում վեր ու վազում անհոգ մանկան նման։

Գևորգը տատիկի տունը շենացրեց:Քարը քարին դրեց,ծառ ու ծաղիկ տնկեց։ Ամեն բան անում էր մեծ ոգևորվածությամբ։ Դպրոցում բոլորն էին սիրուն նրան։


14 տարեկանում դպրոցին զուգահեռ ընդունվեց երկրապահ,այնտեղ կրտսեր սերժանտի կոչում ստացավ։

Հաճախում էր շախմատի,բայց քանի,որ ակտիվ կյանք էր սիրում,սկսեց զբաղվել սպորտով։Բազմաթիվ հաջողությունների էր հասել 1 և 2 հորիզոնականները զբաղեցնելով։

Սիրում էր ոտքով երկար քայլել,ամեն տեղ ոտքով էր գնում։ Սիրում էր ամեն բան ինքնուրույն անել և օգնության չէր դիմում։ Շատ նպատակներ ուներ,սիրահարված էր ընկերուհի ուներ։

<img class="aligncenter size-full wp-image-44026" src="https://texekatu.ru/wp-content/uploads/2020/12/2-4.jpg"
2020 թվականի հուլիսի 9-ին գնաց բանակ։Մորաքրոջն ասաց.«2 տարի է կծառայեմ կգամ ու այսուհետ տանը միայն ես կաշխատեմ»։

Ծառայության անցավ սկզբում Մարտունի 3-ում,հետո Ստեփանակերտ։


Դեռ մի քանի ամսվա ծառայող էր երբ սկսվեց պատերազմը։Ընտանիքին հանգստացնում էր թե ամեն բան ապահով է,իրենք նորակոչիկ են,ոչ մի վտանգ չկա։Բայց իրականում սկզբի օրերից էլ մասնակցել էին մարտերին։Հրետանավոր էր Գևորգը։

Իրենց զորքը միացել էր կամավորականներին ու գնացել էին Շուշին պաշտպանելու։

Հոկտեմբերի 31-ին վերջին անգամ խոսեց մորաքրոջ հետ,ասաց,որ լավ է,ամեն ինչ նոռմալ է,անհանգստանալու կարիք չկա։Հետո զանգել էր ընկերներին,խնդրել,որ տան փայտը կոտրեին ու ընտանիքին լավ նայեին։

Նոյեմբերի 1-ին Գևորգը անմահացավ։Նա հիմա իր ծնողների տաք գրկում է։Մի մայրիկին թողեց կարոտով ու գնաց կարոտած մոր մոտ։Իր սիրելի կարմիր կակաչների դաշտում հիմա

Գևորգն է ննջում։Նա հավերժ հսկում է հայոց սահմանները և մի օր հաստատ իր սիրելի կարմիր վարդերով տուն է գալու։

Փառք քեզ Գևորգ Կուլիջանյան: Ճանաչենք մեր Հերոսներին:

Անի Ավետիսյան

Сообщение Քեզ կարմիր վայրի վարդեր, նա խոստացավ ու հեռացավ. Անի Ավետիսյանի տողերից չհուզվելն անհնար է появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->