>

Սիրված հեռուստահաղորդավար Սերգեյ Սարգսյանը գրում է՝


Կապված էս տուպոյ հարցի հետ՝ «բա եթե Նիկոլը չէ, բա ո՞վ» .







Քոչարյանի զոհերը

Էլի Փաշինյանը կարա լինի, եթե նոր ընտրություններում իրեն ձայն տան: Ուղղակի էսօրվա Փաշինյանը ոչ մի կապ չունի էն Փաշինյանի հետ, որը արդար ընտրվել ա 2.5 տարի առաջ:

2.5 տարի առաջ Փաշինյանին ընտրում էին.. ոնց ասեմ.. երկիրը չձախողելու համար: Իսկ հիմա մենք ունենք երկիրը ձախողած Փաշինյան /հա, գուցե ինքը ընդհանրապես մեղավոր չի, գուցե ինքը միամիտ էր, իրեն քաշեցին, նախկինները գլխին սարքեցին ամեն ինչ, գուցե ամբողջ աշխարհն էր մեղավոր բացի իրանից, բայց հիմա էդ ա վիճակը՝ իրա օրոք երկիրը ձախողվել ա/:


Հիմա ընդամենը նոր ընտրություն ա պետք /ու անպայման չի կտրուկ՝ թող հայտարարվեն որ մի քանի մասից ա լինելու ու թող էս արդար կիսասոիրբ կիսակույս կառավարությունն էլ անցկացնի էդ ընտրությունը:


Գուցե իրոք պարզվի, որ մարդկանց մեծ մասը շատ էլ գոհ ա էս իշխանությունից:

Իսկ ասենք ես կարողա ուզենամ ձայն տալ Սամվել Ալեքսանյանին որպես շատ ճկուն և կենսունակ հիբրիդային գործիչ: Թող հայտարարվեն ընտրություններ, ես ամեն ինչ անեմ որ էդ մարդուն համոզեմ մասնակցի ու ձայնս տամ իրան:

Կամ կարողա ՀՅԴ-ին եմ տալ ձայս կամ Կոմունիստներին՝ ձեր ինչ գործն ա? Կամ էդ հարցը Հանրայինով ամեն հյուրի բուգը մտցնողի ինչ գործն ա, թե ում են մարդիկ ձայն տալու? Տվեք հնարավորություն ընտրելու ու վերջ: Գուցե արդյունքում Իմ Քայլը շատ ավելի շատ ձայն հավաքի քան անցած անգամ:


от admin

-->