>

Հայկական շոու բիզնեսի հայտնի սիրային զույգերից մեկը՝ Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը վերջերս ամուսնացան: Նրանք այնպիսի շքեղ հարսանիք էին կազմակերպել, որ մարդկանց բերանները բաց էր մնացել․ նման ճոխություններ իրենց թույլ տալ չէին կարող անգամ փողին փող չասող օլիգարխները, ուր մնաց՝ համեստ աշխատանք ու ապրելակերպ ունեցող դերասանները կարողանային:

Եվրոպական մոտիվներով հարսանիքի փայլն այն աստիճան էր կուրացրել մարդկանց, որ նրանք անգամ չէին էլ մտածել մի մանրուքի մասին՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար: Առաջին հայացքից հարսանիքը պիտի որ բավական թանկ նստած լիներ զույգի վրա, գուցե նաև պարտքեր կուտակած լինեին, ինչպես լինում է սովորաբար հայկական հարսանիքների ժամանակ, բայց արի ու տես, որ 21-րդ դարում արդեն հիմար մարդ չես գտնի, ով պատրաստ կլինի փողերը հենց այնպես քամուն տալուն:




Քոչարյանի զոհերը

39887327_288750941938012_8077183310096236544_n





Դավիթն ու Աննան, պարզվում է, այնքան էլ միամիտ չեն և այն աստիճան էին հաշվարկել իրենց օգուտն ու վնասը, որ հարսանիքին սկսել էին նախապատրաստվել դեռ ամիսներ առաջ ու արդյունքում ստացվեց, որ ձրի հարսանիք արեցին: Չե՞ք հավատում, հիմա բացատրեմ՝ ինչպես: Ուրեմն՝ այս խորամանկներն ամիսներ առաջ իբր «Prewedding» անունով նոր հաղորդում էին սկսել, որտեղ պատմում էին ամեն ինչ ամուսնության մասին: Ներկայացնում ենք մինչ հարսանիք ընկած բոլոր իրադարձությունները, ամուսնական զույգերի հարսանեկան խառնաշփոթը, ինչքան ծախսեցին հարսանիքի ժամանակ ու ամենակարևորը՝ գոնե նվերներով ծախսերը հետ բերեցի՞ն, թե՞ չէ: Այն, որ սա տափակ ու չստացված հաղորդում էր, կասկածից վեր է, ու դրան էլ գումարած՝ պարունակում էր շատ գռեհիկ գովազդ: Հասուն ու գիտակից մարդը չէր կարող այն մեկ րոպեից ավել նայել: Փառք Աստծո, այդ խեղկատակությունը երկար կյանք չունեցավ, սակայն, այդուհանդերձ, ծառայեց իր նպատակին:

39914467_298216447433223_756641553857904640_n


Հաղորդաշարի պատրաստման ընթացքում մեր «միամիտները» կարողացան ձևավորել լավ գործընկերային հարաբերություններ, որոնց օգնությամբ, մի կոպեկ անգամ չծախսելով, հարսանիք արեցին: Հարսանեկան զգեստը, որ աղջիկների մեծամասնության երազանքն է, Աննան ձեռք բերեց ձրի՝ կրելով, ոչ ավել, ոչ պակաս, աշխարհահռչակ Berta բրենդի զգեստ: Տորթ պատվիրելը հայաստանյան պայմաններում կարժենար մոտավորապես 300,000- 500,000 դրամ, և ի՞նչ որոշեցին մեր նորապսակները։ Դե, իհարկե, օրիգինալության դիմակի տակ որպես տորթ ընտրել ուղղակի փքաբլիթներ, և սա՝ նույնպես բարտերով:

03

Նույնը կարելի է ասել նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ու այլ անհրաժեշտ ատրիբուտների մասին: Ասածներիս մեջ կհամոզվեք, եթե կարդաք Դավիթի հարցազրուցը, որտեղ նա իրենից գոհ պատմում է նախապատրաստական ընթացքի ու հարսանիքի մանրամասների մասին: Շատ լավ հասկանալով, որ այս ամենը լավ տարածում կգտնի, նրանք որոշեցին այս ամենից օգուտ քաղելով բացել իրենց հարսանեկան ընկերությունն ու իրենց ստացած «գիտելիքներով» կիսվել մյուս զույգերի հետ՝ միաժամանակ հետ չմնալով մյուս դերասան-դերասանուհիներից, ովքեր վաղուց այդ բիզնեսում են:



Ինչ ասեմ, հալալա մարդկանց։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ մեղրամիսն էլ են ձրի կպցրել ու գնացել Շրի Լանկա:

40466414_965816903620940_907123299171834244_n

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->