>

Ջրհոս

Ձեզ սպասում են բազմաթիվ գայթակղություններ: Դրանց դիմակայելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է: Փորձեք չփոխել ձեր պլանները: Ինքնատիրապետումը հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Զգացմունքները այդ ժամանակ շատ ուժեղ են: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն հարմար է բազմաթիվ հարցեր քննարկելու, ինչպես նաև որոշումներ կայացնելու համար: Հնարավորություն կունենաք հանգստանալ, վերականգնել ուժերը ։ Երեկոն հարմար է առողջությամբ զբաղվելու համար:

Ձուկ

Օրը բավական բարդ է: Պետք է զգույշ լինել: Հետևողական եղեք հատկապես օրվա առաջին կեսին: Պետք չէ պատմել ձեր գաղտնիքները կամ քննարկել հեռավոր ապագայի ծրագրերը: Ընդհանրապես, որքան քիչ պատմեք ձեր մասին, այնքան լավ ։ Օրվա երկրորդ կեսին գործերը ու խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, ավելի շատ կլինեն, քան ակնկալում եք: Պետք է ավելի ջանաք թափեք, որպեսզի ավարտին հասցնեք այն ամենը ինչ սկսել եք: Այս պահին ավելի լավ է չպլանավորել հեռավոր ճանապարհորդություն: Այն հաջող չի լինի:




Քոչարյանի զոհերը

Խոյ


Հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից: Հավանական են տհաճ նորությունները, անհաջող զուգադիպությունները: Սակայն բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել:Ավելի լավ դա ստացվում է այն Խոյերի մոտ, ովքեր իրենց առջև մեծ նպատակներ են դնում: Փորձում եք մտածել ոչ միայն ընթացիկ խնդիրները լուծելու, այլև ավելի մեծ բաների մասին: Մտերիմների հետ փորձում եք անկեղծ լինել և ճիշտ եք անում: Հնարավոր է հիշեք անցյալի ինչ-որ տհաճ իրավիճակ, բայց այն օգտակար կլինի և թույլ կտա ապագայում խուսափել սխալներից:




Ցուլ

Շատ բան դժվար է տրվում, սակայն դուք չեք հանձնվում, և ճիշտ եք անում: Համառությունը տեղին կլինի։ Դուք կարող եք հասնել ավելիին, քան ակնկալում եք: Կարող են լուծվել այն խնդիրները, որոնք վերջերս ձեզ հանգիստ չեն տալիս: Եթե ավելի վստահ և հանգիստ լինեք, շատ լավ տպավորություն կթողնեք: Օրը հարմար է բանակցությունների, այն հարցերի քննարկումների համար, որոնք խոստանում են երկարատև համագործակցություն: Մտերիմները կարող են քննադատել ձեզ, բայց դա չի հանգեցնի թշնամանքի կամ խնդիրների: Կհաջողվի պահպանել խաղաղություն և փոխըմբռնում:

Երկվորյակ

Կարելի է հաջողության հասնել գործերում, այդ թվում նաև այն գործերում, որոնք վերջին շրջանում, կարծես, անհուսալի էին: Պետք չէ շտապել: Ժամանակը բավարար է ամեն ինչ հասցնելու համար: Ավելի լավ է օգտվել վստահելի, հուսալի մեթոդներից, նույնիսկ եթե դրանք բավականին արդյունավետ չեն: Որոշ Երկվորյակներ կստանան տարօրինակ և անհանգստացնող լուրեր: Ողջ ստացած ինֆորմացիան պետք է մանրակրկիտ ստուգել: Վտանգ կա, որ ձեզ մոլորեցնում են: Երբ հասկանաք, թե ինչ է իրականում կատարվում, ճիշտ որոշում կայացնելը ավելի հեշտ կլինի:

Խեցգետին

Բարենպաստ և արդյունավետ օր է: Կարելի է զգալի առաջընթաց գրանցել ամենատարբեր գործերում այդ թվում նաև այն գործերում,որոնց մասին դուք նախկինում ընդամենը մոտավոր պատկերացում եք ունեցել: Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր դաշնակիցներ և օգնականներ, ում վրա կարելի է հույս դնել դժվարին պահին ։ Ժամանակի ընթացքում նրանք իրական ընկերներ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Շատ բան ավելի հեշտ կտրվի, քան ակնկալում եք: Հարմար օր է, ծավալուն և բարդ գործի ձեռնամուխ լինելու համար: Դուք կարող եք արագ հասկանալ, թե ինչպես ավելի լավ գործել և կստանաք ցանկալի արդյունք:


Առյուծ

Բարենպաստ օր է, թեև ոչ այնքան արդյունավետ: Դժվար թե հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց դուք լավ ժամանակ կանցկացնեք, կշբվեք հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ ։ Հնարավորություն կունենաք բարելավել հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված են եղել կամ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել: Կարելի է փոքր գնումներ անել, այդ թվում ՝ չպլանավորված: Դրանք հաջող կլինեն: Չեն բացառվում ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Կույս

Համբերատար եղեք: Շատ բան այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայիք: Ցանկալի արդյունքների հասնելը ոչ միանգամից կհաջողվի։ Դուք չեք բողոքում, այլ շարունակում եք գործել, և ճիշտ եք անում: Նման մոտեցումը թույլ է տալիս շատ բան փոխել դեպի լավը ։ Որոշ Կույսեր կազատվեն պատրանքներից, կհասկանան, թե ինչն է խանգարում նրանց հաջողության հասնելու համար և կգտնեն խոչընդոտները վերացնելու ճանապարհը: Կարելի է գտնել օգնականներ, դաշնակիցներ, համախոհներ: Դուք դուր եք գալիս մարդկանց, լավ տպավորություն եք թողնում շրջապատի մոտ: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ առաջին հայացքից։


Կշեռք

Բարենպաստ օր է շփման, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Կարելի է պայմանավորվել ընկերների, գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին, քննարկել ապագայի պլանները: Ձեզ սատարելու են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր թշնամիներն են եղել: Հնարավոր են հաջող գնումներ, անակնկալներ, նվերներ: Դրամական ձեռքբերումները կլինեն ավելի համեստ, քան ակնկալում եք: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան շահավետ ներդրումներ կատարել կամ լուծել այն ֆինանսական խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացրել են։

Կարիճ

Բավականին դժվար է, բայց դուք կարող եք հաղթահարել բոլոր խոչընդոտները, եթե զգույշ գործեք: Խորհուրդների համար դիմեք հին ծանոթներին: Իսկ ահա պատահական մարդկանց ավելի լավ է անտեսել:Նրանք,հաստատ, օգտակար չեն լինի, կարող են նույնիսկ շփոթեցնել: Մի հրաժարվեք ձեր պլաններից: Եթե համառ լինեք, ապա կկարողանաք իրականացնել այն, ինչ մտածել եք, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Նպատակասլացությունը շատ կօգնի աշխատանքում ։ Դրա շնորհիվ դուք կարող եք զինաթափել մրցակիցներին և նրանց թողնել հեռու ետևում:

Աղեղնավոր

Առավոտյան կանհագստանաք: Այդ ժամանակ շատ բան գնում է ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Չի բացառվում, որ պետք է փոխեք ծրագրերը, հետաձգեք նշանակված հանդիպումները: Հնարավոր են կենցաղային թյուրիմացություններ: Դրանք հազիվ թե լուրջ լինեն, բայց, այնուամենայնիվ, կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա: Իրավիճակն աստիճանաբար փոխվում է դեպի լավը, դուք ավելի հանգիստ և վստահ եք զգում: Ի հայտ կգան նոր գաղափարներ, ապա և մարդիկ, ովքեր կօգնեն դրանց իրականացմանը: Երեկոն հնարավորություն է տալիս իմանալ ինչ-որ նոր բան: Ազատ զգացեք և հարցեր տվեք նրանց, ովքեր ավելի շատ գիտեն, քան դուք:

Այծեղջուր

Օրվա սկիզբը շատ արդյունավետ է: Դուք կարող եք մի քանի կարևոր հարց լուծել, օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավորություն կունենաք իրականացնել հին գաղափարները: Հանգամանքները կզարգանան առավել բարենպաստ կերպով: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի հավանական են գործերի հետաձգումները: Կարող են խոչընդոտներ առաջանալ:Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Ավելի լավ է խուսափել ծանրաբեռնվածություններից, չմտածել կարևոր հարցերի մասին և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը՝ թունավոր մեկնաբանություննեով:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3 появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->