>

Armtimes.com-ը գրում է՝


Մեր տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրեւանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:








Քոչարյանի զոհերը

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:


Նշենք, որ այսօր ոստիկանները գործողություններ էին իրականացրել նաեւ Լեո փողոցում. բերման էին ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները: Նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, որի օրինականությունը ստուգվում է:



Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->