>

Քիչ առաջ հայտարարվեց ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը: «17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը` որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Վերջինը նշեց, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը կներկայացնի առաջիկա անելիքների ծրագիրը:




Քոչարյանի զոհերը

Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ «նա իր անցած ճանապարհով, հմտություններով և կենսագրությամբ այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա կազմակերպել արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, և երկրի առջև ծառացած այս պահի մարտահրավերները կարող է հաղթահարել իր գլխավորությամբ ժամանակավոր կառավարության հետ»։ «Արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվի»,- հավելեց նա:




Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև այլ ճանապարհ չկա»: Իսկ եթե չհեռանա, նրա խոսքով, հեռացնելու ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ պետք է քննարկվի նրա պաշտոնանկության հարցը:



Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը:

Сообщение Հայտարարվեց ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->