>

Ապրիլյան վերջին պատերզամը մեր հերոսների թիվը բազմապատկեց մի քանիսով: Շատերն արդարացիորեն կարծում են, որ հերոսներ են պատերազմին մասնակցած բոլոր տղաները՝ առանց բացառության: Մերօրյա հերոսների մասին դեռ շարունակվելու են պատմվել բազմաթիվ պատմություններ:




Քոչարյանի զոհերը

Հարոյան Կարոն մեր հերոս զինվորականներից է, ով պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից եղել է դիրքերում: Կարոն հայտնի է դարձել հայտնի տեսանյութից: Նրա արտաբերած հայտնի հրամանը՝ «Համազարկո՜վ՝ կրա՛կ», կրկնում են բոլորը:




Այդ արտահայտությունը դարձել է սիմվոլիկ արտահայտություն պատերազմական օրերի համար:



Կարոյի qինակից ընկերը՝ Մնացական Ավետիսյանը, ով նաև մարտկոցի հրամանատար է եղել, պատմում է, որ Կարոն մեծ կամքի ուժ և զինվորական վարպետություն է ցուցաբերել մարտի դաշտում: Նա զինվորներից ոչ ոքին չի մոռանում: Հիշում և գնահատում է բոլորին:

Նրա ղեկավարության ներքո գտնվող հրետանավորների խումբը լավագույն արդյունքը գրանցած խմբերից է, որ բազմաթիվ դիպուկ և արդյունավետ հարվածներ է հասցրել հակառակորդի ուղղությամբ:


от admin

-->