>

Ճանաչենք մեր հերոսներին,հիշե՜նք,մեծարե՜նք և լինենք արժանի

Արտյոմ Միքայելյան




Քոչարյանի զոհերը

«Գնում եմ կանգնեմ զինվորների կողքին,ինչպես իմ կողքին կանգնեցին կամավորները»։ Արտյոմի խոսքերն են։




Արտյոմի մեծ սրտում շատ մեծ տեղ էր զբաղեցնում հայրենիքը դա էր պատճառը, որ Հայրնիքի կանչը հենց պատերազմի առաջին օրը Արտյոմին տարավ առաջնագիծ։

Արտյոմը 2016 թվականին մասնակցել էր ապրիլյան պատերազմին, քաջաբար պաշտպանելով Թալիշի դիրքերը,պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները,բայց, ցավոք այս պատերազմը խլեց Արտյոմի կյանքը…


Նա անգամ վերջին վարկյաներին փորձել է հնարավոր ամեն ձևով փրկել ընկերների կյանքը և ցավոք Արտյոմը հերոսաբար զոհվեց՝ իր հայրիկի ձեռքերի մեջ

Արտյոմը առաջնագծում էր հայրիկի հետ միասին։ Շատ բարի,հոգատար ու նվիրված։

Այնքան մեծ սիրտ ուներ Արտյոմը, որ առաջին, իսկ օրերը իր զինվորական կոշիկները տվել էր զինծառայողներից մեկին և խնդրել իրեն հաճախ հիշեցնել թե քանի օր է մնացել զինվորական պարտքը կատարելուն … Պատմել են հերոսի ընկերները ՄԵԾ ՍՐՏՈՎ ԸՆԿԵՐ, ՄԱՐԴ, ԶԻՆՎՈՐ։


«Գնացել է կռվի դաշտ գիտակցաբար` հենց առաջին օրվանից։ Ես կորցրել եմ ամենաթանկ մարդուն…Ուզում եմ մարդիկ ճանաչեն իմ հերոսին,տեսնեն իր ուժը, որովհետև ցավը շա՜տ մեծ է,իսկ ես իր մասին չխոսել չեմ կարող…_Ասում է հերոսի քույրը։

Հոկտեմբերի 28-ին,Արցախի սահմանները պաշտպանելիս Արտյոմը միացավ մեր հրեշտակների ջոկատին։

Նա զոհվեց ու Հայրենիքին նվիրեց իր սերը,անկատար երազանքները…Իր չապրած գարուննե՜րը նվիրեց Հայրենիքին…

Մեր խաղաղ օրերի համար շնորհակալ ենք, Արտյոմ … Խոնարհվում ենք հերոս:


от admin

-->