ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակավ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որպեսզի փարատի հանրության` պատվաստման վերաբերյալ կասկածները:
«Ի վերջո, ես կարող եմ դա ցուցադրել հեռուստատեսությամբ կամ նկարահանել տեսախցիկով, որպեսզի մարդիկ իմանան, որ ես վստահում եմ գիտությանը»,- ասել է Օբաման` SiriusXM ռադիոյին տված հարցազրույցում:
Քոչարյանի զոհերը
«Եթե գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին ինձ ասի, որ այդ պատվաստանյութն անվտանգ է, և որ ես կարող եմ պատվաստվել… ես անպայման դա կանեմ»,- ասել է Օբաման:
Նա խոստովանել է, որ կան թերահավատներ, որոնք չեն հավատում պատվաստանյութին, սակայն հիշեցրել է, որ հենց զանգվածային պատվաստումներն են օգնել գրեթե արմատախիլ անել պոլիոմիելիտի նման հիվանդությունները և կանխել կարմրուկից կամ ջրծաղիկից զանգվածային մահացությունը:
Сообщение Օբաման պատրաստ է հրապարակավ պատվաստվել #COVID_19-ի դեմ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.