>

խԱզգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը արտառոց չի համարում ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։

«Քանի որ ես գիտեմ՝ ինչպես են լսել այլ երկրներում, ինչպես են ձայնագրել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Տեխնիկայի զարգացման պայմաններում հնարավոր է, որ ցանկացած տեղ նման բան լինի»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։




Քոչարյանի զոհերը

Գաղտնալսելու փաստն ինքնին, ըստ Ցոլակյանի, տհաճ է, անընդունելի։





Մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր գաղտնալսել ԱԱԾ պետին, Ցոլակյանը պատասխանեց. «Կարևոր չէ՝ ով է։ Չեմ կարող նաև ասել՝ դրսից են գաղտնալսել, թե ներսից։ Դա ավելի շուտ տեխնիկական հարց է»։

Նա ասաց նաև, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն «իր տեղում է» և երեկ մամուլի ասուլիսում նրա հայտարարությունները ճշգրիտ էին. «Նա ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել գաղտնալսման վերաբերյալ հարցերին։ Ես կարծում եմ՝ նա ճիշտ է, շտապել պետք չէ այս հարցում։ Պետք է ուսումնասիրել ու նոր միայն հրապարակել։ Ես ցանկանում եմ նրան հաջողություն, որ պարզվի, հայտնաբերվի, քանի որ սա ոչ թե կոնկրետ անձի դեմ է ուղղված, այլ պետության դեմ ուղղված հանցագործություն է»։


ԱԱԾ նախկին ղեկավարը նկատեց, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի պահանջն անտեղի է. «Նա իր տեղում է և աշխատում է շատ նորմալ»։



Ինչ վերաբերում է Վանեցյան-Խաչատրյան զրույցի բովանդակությանը, ապա Ցոլակյանը չի կարծում, թե դա միջամտություն էր արդարադատության իրականացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուր՝ Aysor.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->