>

Հաղորդագրության մեջ ասված է.








Քոչարյանի զոհերը

՛՛Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. 1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն, 2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն. 3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի

հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 15000 ՀՀ դրամի չափով, բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ. 4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված



բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 10000 ՀՀ դրամի չափով, բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ/ժ ներառյալ: 5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող

բնակիչ-բաժանորդների համար 5000 ՀՀ դրամի չափով: բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ/ժ ներառյալ: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները՛՛:

Сообщение Լրացուցիչ և կարևոր լուրեր բոլոր արցախցիների համար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->