>

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։


Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում և լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում:







Քոչարյանի զոհերը

Նկարում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը:


Ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը։


Լրագրողը նաեւ նշել է, որ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:


от admin

-->