>

«Շատ մտահոգ եմ։ Այո՛, դա համարում եմ դավաճանություն։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, որ հետագայում դա չկրկնվի, որ մեղավորները խստագույն պատիժը ստանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ – ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։


Իսկ թե ում էր ձեռնտու այն հանրայնացնելը, Գագիկ Ծառուկյանը նշեց․«Դե դա իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն պետք է որոշեն, սա դավաճանություն է, և այլ եզրակացություն, ակնարկ անելը չեմ կարող անել։ Պետք է ջանք ու եռանդ չխնայել այն բացահայտելու համար»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։








Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սա սևերի և սպիտակների պայքար է և ոչ մի ձայն չպետք է տալ հակահեղափոխությանը, Գագիկ Ծառուկյանը ասաց, որ այս հարցը պետք է տալ Փաշինյանին․


«Ես կայացած հզոր մարդ եմ, հզոր կուսակցություն ունեմ, և ես որպես գործընկեր՝ միշտ եղել եմ իմ խոսքի տերը, և ես չեմ ուզում ակնարկներին պատասխանել, և երբ հարցը վերաբերի ԲՀԿ-ին, պարոն Ծառուկյանին, անմիջապես ես այդ պատասխանը կասեմ»,-հավելեց ԲՀԿ առաջնորդը։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->