>

Բոլոր զազրախոսներին, որ այս օրերին վիրավորում են ոստիկաններին ու ոստիկանությանը։

Դուք թուրք եք անվանում ձեզ սպանելու եկող թուրքի դեմ կռված ոստիկանին, որը ռազմաճակատից վերադառնալուց հետո էլ ձեզ այստե՜ղ է պաշտպանում՝ հանցագործ տականքից։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության 6000-ից ավելի ծառայող է մասնակցել պատերազմին, 63 զոհ ու շուրջ 200 վիրավոր ունենք, 7 անհետ կորած։





Ինչպե՟ս եք համարձակվում։Մեր եղբայրները պառկած են Եռաբլուրում, իսկ դուք փողոցներն եք չափում ու հայհոյում մեզ, որովհետև ո՟ղջ ենք մնացել։Ուշքի՜ եկեք։

Ոստիկաններն իրենց ծառայողական պարտքն են կատարում օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։

Եվ կատարելու են՝ նախևառաջ հանուն ձեզ, որովհետև առանց ոստիկանական ծառայության կջարդվի պետության ողնաշարը, իսկ առանց պետության դուք չեք լինի, ու ոչ մեկս չի լինի։


Չհամարձակվե՜ք հայհոյել պետությանը ծառայող ոստիկանին։Երբե՜ք չհամարձակվեք։

ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին


Сообщение ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժնի ոստտիկանները հայտարարությամբ են հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->