>

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Այսօր Հայաստանի Հանրապետությունում մարդիկ բախվել են մի խայտառակ իրավիճակի և ոչ թե տասնյակ այլ հարյուրավոր գործատուներ սպառնացել են իրենց աշխատակիցներին, որ եթե վաղը չմասնակցեն կայանալիք հավաքին ապա կկորցնեն իրենց աշխատանքը։




Քոչարյանի զոհերը

Նշեմ որ որևէ գումար չեն առաջարկում, այլ մի շարք սպառնալիքներ են հնչեցնում և մարդկանց մտցնում փակուղի։
Օրինակ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի աշխատակիցներին հրահանգավորված է վաղը ժամը 14:30 հավաքվել պոնչիկանոցի մոտ ներկա-բացակա լինելու և որ ամենակարևորն է ինքնաբուխ ցույցի չմասնակցել։




Այսինքն ինպես հասկացա հատուկ հրահանգներ են լինելու։
Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցներին և Ծառուկյանին պատկանող մնացած գործարանների աշխատակիցներին ևս հրահանգել են մասնակցել ցույցին աշխատանքը կորցնելու սպառնալիքով իհարկե։

Ծառուկյանի փեսային պատկանող Բյուրեղավանի ապակու գործարանի աշխատակիցներին ևս սպառնացել են աշխատանքից ազատել վաղվա ցույցին չմասնակցելու դեպքում։

Ուրցաձոր համայնքի 20 տարի համայնքը թալանած ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղացիներին խոստացել է ժամը 1000 դրամ վճարել։ Գրառմանս ավելացնում եմ նաև նրա հակապետական և անընդունելի գրառումները Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Գյուղաշեն և Պտղնի գյուղերում նույն պատկերն է։


Քաջարանի քաղաքապետը և Քաջարանի կոմբինատի վերնախավը ևս ակտիվ են ու կրկին նույն պատկերն է։ Արդեն հավաքագրել են մարդկանց, որ վաղը բերեն Երևան։
Էլեկտրոցանցը և Երևան գազը կրկին սպառնացել և պարտադրել են աշխատակիցներին վաղը մասնակցել ցույցին։
Ամենազավեշտալին, որ գրե թե բոլոր ԲՈՒՀ-երում պարտադրել են ուսանողներին մասնակցել։ 1 կամ 2 ուսումնական հաստատություններ են մնացել ձեռնպահ։
Տոնոյան բժշկական կենտրոնի աշխատակիցներին ևս ստիպել են մասնակցել։

Շատ բան ունեմ իհարկե ասելու, բայց միայն մի բան կասեմ…
Աշխատանքը կորցնելու վախից հայրենիք եք կորցնելու, ազատություն և անկախություն եք կորցնելու, իսկ հետո ստիպված եք լինելու նույն մարդկանց մոտ հանուն մեկ կտոր հացի աշխատել։ Խորը մտածեք ժողովուրդ։ Ձեզ ներքաշում են պետական հեղաշրջման փորձի մեջ, որը կասեցվելու է և ստիպված եք լինելու օրենքի առաջ պատասխան տալ։


Մտածեք գոնե ձեր երեխաների ապագայի մասին։ Բոլորդ թքեք ձեր գործատուների դեմքին և հեռացեք։ Գործարանները կպետականացվեն դուք էլ կընդունվեք աշխատանքի ու մարդավայել կապրեք առանց ստրուկի և կառավարվող խամաճիկի կարգավիճակի։ Խղճում եմ ձեզ ուղղակի որ ինքներդ էլ չեք հասկանում, թե վաղը ձեզ ուր են տանելու։

Ջանդակի նման լցնելու են հրապարակում ու մենք էկրանից այն կողմ սգալու ենք ու խունկ ծխենք ձեր անճարության վրա, ձեր օգտագործվածության վրա ու անինքնասիրության վրա։

Գլուխս չտանեք ձեր աշխատանք կորցնելու վախով։ Հայրենիք եք կորցնում Քոչարյանի կամակատարներ։ Անգիտակցաբար հայրենիք ծախողներ։

Ես լինեի Երևանում հարևաններիս հետ դույլերով շատ սառը ջուր կլցնեի պատուհանից ձեզ վրա, որ սթափվեիք։
Քոչարյանը Մարտի 1-ով հեռացավ և նոր մարտի 1-ով էլ ուզում է հետ վերադառնալ!!!
#ոչ_մի_քոչ
#ոչ_մի_ժիլետ

Сообщение Ծառուկյանի փեսային պատկանող Բյուրեղավանի ապակու գործարանի աշխատակիցներին ևս սպառնացել են աշխատանքից ազատել վաղվա ցույցին չմասնակցելու դեպքում… Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->