>


Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ արդեն՝ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստացվելուց հետո հետո որոշվել է հարսանիքի օրը՝ կիրակի՝ դեկտեմբերի 6:







Քոչարյանի զոհերը

ՀԺ-ի հետ զրույցում փեսացուն՝ Հայկազը, պատմել է, որ մի քանի օր էր, ինչ բնակվում էր կացարանում, երբ ճաշարանում պատահական հանդիպեց Ռուզանին. «Ռուզանին տեսա, ոնց ասում են՝ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, մինչև էսօր էլ առաջարկություն էի անում, արդեն այսօր վերջին խոսքը համաձայնություն դարձավ»,- ասաց Հայկազը։ «Դե որ մի կինը միանգամից կհամաձայներ, կամաց-կամաց ստացվեց»,- հավելել է նա:



Сообщение Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->