>

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։


Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։







Քոչարյանի զոհերը

Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։


Երբ ԱՀ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է , որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։

Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։


Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանին պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվել։

Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ազգությամբ ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել:


от admin

-->