>

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին Գրեթե ամեն օր հանդիպում եմ մեր ռազմագերիների և անհայտ կորած զինվորների

ծնողների և հարազատների հետ։ Հանդիպումներից մեկի ժամանակ, անհայտ կորած զինվորների ծնողներից շատերը պնդեցին, որ կան հաստատող տեղեկություններ, որ իրենց որդիները ողջ են և գտնվում են, մասնավորապես, Հադրութի տարածաշրջանի Վանք գյուղի անտառներում։ Անհայտ կորած զինվորներից Դավիթ Ադումյանի մայրը վստահեցնում է, որ մոտավորապես 8 օր առաջ անտառներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911




Քոչարյանի զոհերը

համարին եւ և ասել են, որ իրենք անտառում են ու օգնության կարիք ունեն։ Երկու օր է համացանցում պտտվում է տեսանյութ, որից կարելի է ենթադրել, որ մենք իսկապես ունենք անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորներ, ովքեր րոպե առաջ օգնության կարիք ունեն։ Այսօր այս հարցը կրկին հարցը քննարկել եմ անհայտ կորածների ծնողների հետ, որոնցից շատերն այս պահին գտնվում են Ստեփանակերտում և փորձում են Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ միասին փրկել ողջ մնացած մեր զինվորներին։ Քիչ առաջ զրուցեցի Արցախի ԱԽ նորանշանակ




ղեկավար Վիտալի Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ խնդրին տեղյակ է, արդեն օպերատիվ զբաղվում են, հարցը քննարկել է նաև ռուս խաղաղապահ զորքի ղեկավար Ռուստամ Մուրադովի հետ և որոնողական աշխատանքները սկսված են։ Խոսեցի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ով Պուտինի աշխատակազմի կողմից նշանակված պատասխանատուներից մեկի հետ օպերատիվ կապի մեջ է հայ ռազմագերիների, անհայտ կորածների հարցով և կրկին

խնդրեցի, որ հնարավորինս արագ ռուսական կողմի միջամտությամբ Արցախում ռուս խաղաղապահները կարողանան փրկել մեր այն զինվորներին, որոնց վերաբերյալ կա տեղեկություն, թե մոտավորապես որ հատվածներում են գտնվում շրջափակման մեջ։ Կրկնեմ՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ որոնողական խմբերը արդեն կազմված են և աշխատում են և հույս ունենանք, որ մենք կկարողանանք փրկել շրջափակման մեջ գտնվող մեր երեխաներին։ Ամեն րոպեն կարևոր է։ Ամեն


ակնթարթը կարևոր է։ Հասկանալի պատճառով այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի դիմելը անիմաստ է, որովհետև Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է։ Հ.Գ. Ըստ ծնողների՝ նշյալ տեսանյութը հենց այն հատվածն է, որտեղ, իրենց տեղեկություններով, անտառում շրջափակման մեջ դեռևս գտնվում են իրենց որդիները»։

Naira Zohrabyan, a member of the Prosperous Armenia faction of the National Assembly, writes on her Facebook page: “The rest of the boys were able to call Artsakh 911 a few days ago. Almost every day I meet with our prisoners of war, the parents of the missing soldiers, the relatives. During one of the meetings, many of the parents of the missing soldiers claimed that there was evidence that their sons were alive, particularly in the forests of the village of Vank in the Hadrut region. The mother of one of the missing soldiers, Da


vit Adumyan, assures that about 8 days ago, our soldiers, who were sheltered in the forests, were able to call Artsakh number 911 and said that they were in the forest and needed help. A video has been circulating on the Internet for two days, from which we can assume that we really have soldiers in the blockade in the forests, who need help a minute ago. Today I have discussed this issue again with the parents of the missing,

many of whom are currently in Stepanakert, trying to save our surviving soldiers together with the Artsakh authorities and Russian peacekeepers. A while ago I talked to the newly appointed head of the Artsakh Security Council Vitaly Balasanyan, who assured that he was aware of the problem, they were already dealing with it operatively, he had discussed the issue with the head of the Russian peacekeeping army Rustam Muradov. I also talked to Ara Abrahamyan, President of the Union of Armenians of Russia, who

is in operative contact with one of the officials appointed by Putin’s staff on the issue of Armenian prisoners of war and missing persons. Information about the approximate parts of the blockade. I repeat, Vitaly Balasanyan mentioned that the search groups have already been formed, they are working, we hope that we will be able to save our children who are under blockade. Every m

Сообщение ՀՐԱՇՔ ԼՈՒՐ. Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին ու… появились сначала на .


от admin

-->