>

Իրավագիտակցության այսպիսի խայտառակ մակարդակով մեր ժողովուրդը երբեք նորմալ պետականություն չի կառուցի: ԱԱԾ-ի տնօրենի ու ՀՔԾ-ի պետի գաղտնազերծված հեռախոսազրույցի հետ կապված արձագանքները մեր հասարակության մեջ ցույց տվեցին, որ մարդիկ գաղափար անգամ չունեն, թե ինչ բան է պետություն ասածը, օրենքն ու արդարադատությունը:


Փոխանակ այդ հեռախոսազրույցի բուն խնդիրը, այսինքն դրա բովանդակային մասը, քննարկեն, քննարկում են ինչ որ անկարևոր բաներ ու ամբողջությամբ անհեթեթ եզրահանգումներով:








Քոչարյանի զոհերը

Օրինակ քննարկում են, թե ով է այդ գաղտնալսման հեղինակը. հարգելիներս ով էլ որ լինի, իմացեք որ չտեսնված մեծ լավություն է արել ձեզ, որովհետև դրանով շատ ու շատ միամիտների աչքերը բացվում են, որովհետև այդ հեռախոսազրույցից մեկ կարևոր հետևություն կարող են անել այդ մարդիկ, որ Հյաստանում ինչպես նախկին իշխանությունների օրոք չկար անկախ դատական համակարգ, չկա նաև հիմա, ու նոր իշխանությունների բոլոր հայտարարությունները առ այն, որ իրենք չեն միջամտում դատարանների գործերին` սուտ է: Ահա ամենակարևոր բանը սա է այդ հեռախոսազրույցի հետ կապված, մնացածը երկրորդական ու երրորդական բաներ են:

Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, ապա այդ գաղտնալսման հրապարակումից անմիջապես հետո վարչապետը իր ամբողջ թիմով հրաժարական կտար, քանի որ բռնվել էր ծանրագույն հանցագործություն կատարելու մեջ, որից հետո դատախազությունը անմիջապես քրեական գործեր պիտի հարուցեր առնվազն վարչապետի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի նկատմամբ:


Բայց քանի որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ ինչ որ փսևդոպետություն, ու քանի որ Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գաղափար անգամ չունի թե ինչ ասել է պետականություն ու արդարադատություն, բնական է, որ դա չի լինի, այլ կլինեն ինչ որ անհեթեթ քննարկումներ, ինչ որ անիմաստ ղալմաղալ, ու դրանով ամեն ինչ կվերջանա:



Իսկ այն ընկերներին, որոնք խիստ մտահոգված են մեր երկրի անվտանգության խոցելիությամբ, որ շատ զարմացած ու միաժամանակ զայրացած են այդ դեպքի կապակցությամբ այն առումով, որ պարզվում է՝ մեր ԱԱԾ տնօրենին կարելի է հանգիստ գաղտնալսել, ապա ասեմ, որ զարմանալու ոչինչ չկա, դա նորություն չի, արդեն մի քանի տարի դրա մասին բարձրաձայնում ենք, որ երբ պետությանդ անվտանգության ապահովման գործառույթը հանձնում ես մեկ այլ պետության, ուրեմն իմացիր, որ անվտանգություն չունես ընդհանրապես:

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->