>

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու


հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին: Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը եւ իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր




Քոչարյանի զոհերը




գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ: Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ: Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային


համաձայնության շրջանակում: Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին: Աստված պահապան բոլորիս»:

resident Armen Sargsyan made an appeal, which reads: “Dear compatriots, Today our country as a state, our society, we are all together in a deep post-war crisis. This should be recorded without greed, without deceiving ourselves, and at the same time, without despair. We must be fully aware of the existence of this crisis and do everything we can to overcome it. Together, hand in hand, regardless of position, political beliefs and views, personal likes and dislikes, we must think about the


future of our state, country and people. Each of us has the right to express our opinion, dissatisfaction and demand an explanation from the authorities for the enormous human-territorial losses caused to us by the war. The government cannot act in 2018. in the spirit of public mood. Today’s reality is completely different. In these tense and difficult days, I appeal to all of you: your every action must be in accordance with the law, it must be lawful. I also appeal to the representatives of the law enforc

ement bodies, it is possible to maintain order. At the same time, remember that in front of you, in the streets of Yerevan, is our compatriot, one of us, woman, man, young or old. Among them are the people who a few days ago defended the homeland, each of us, you. Any violence, disproportionate use of force and means is inadmissible and unacceptable. In your actions you must show responsibility, high human-professional qualities. Today we need turning points. Solutions must be within the framework of national agreement. We must be able to restore the atmosphere of tolerance, mutual respect, to bring together all the positive and vital qualities of our people, to turn them into a collective force, which will be the guarantee of our further success. The activity of the President և Presidential Institute is aimed at that very goal. God bless us all. ”

Сообщение Անսպասելի լուր. տեսեք ինչ հայտարարություն տարածեց Արմեն Սարգսյանը. համացանցի թիվ մեկ քննարկման առարկան появились сначала на .


от admin

-->