>

«ԿԱՐԻՃ ՌՈԲԻԿԸ» ԵՎ ՆՐԱ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԸ
ԿԱՄ՝ ԱՊՏԱԿՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

Երկրի բանակը թալանելը, երկիրը արյունաքամ անելը, երկիրը սեփականացնելը ապտակ է այդ երկրի հոգսերով մտահոգ մարդուն, տվյալ դեպքում ժողովրդին: Ու երբ թալան-ապտակին ապտակով չես պատասխանում, այլ ընդամենը հեռացնում ես քեզանից,

թալանողն ավելի է հաբռգում ու, քո թավիշի պատճառով ո՛չ թե պատժում, այլ ազատության մեջ ես թողնում, նա, իրեն չհասնող այդ ազատությունից ավելի ոգևորված՝ շարունակում է ապտակել, դեռ մի բան էլ քարոզներ կարդալ, ժողովրդի գլխին, թե՝ եթե ես լինեի՜…




Քոչարյանի զոհերը


Եղել էիր, էլի, այ ռոբիկ, Ղարաբաղից մի սվիտր շորով Հայաստան եկած ու միլիարդներ թալանած այ մարդասպան քոչո: Եկար ու զարմացար, թե՝ այսքան թալանելու բան կա, ինչո՞ւ են կիսատ թողել…




ռոբիկ քոչարյան՝ նույն ինքդ՝ «կարիճ ռոբ», 10 տարիների քո գողացած-ունեցվածքների ցուցակը, որ «Հետք»-ի ժրաջան ընկերներն են բացահայտել, այսօր հրապարակեցի իմ էջում: Սարսափելի է կարդալ, սարսափելի է մտածել, որ դու քո ոչ բարով ղեկավարման տարիներին զբաղվել ես ո՛չ թե երկրի հոգսերով, այլ միայն ու միայն հարստություն դիզելով և երկիրը քայքայելով:

Հասկանալի է, թե «Ազատության» հրապարակում այդ թաթփուկներն ինչո՞ւ և ո՞ւմ ցուցումով են հավաքվել: Իհա՛րկե քո: Այդ 18 ողորմելի և խղճուկ կուսակցություն կոչվածները գոնե կարգին մարդաքանակ ապահովելու թասիբ ունենային: Թասիբ ո՛չ միայն դրա համար, այլև մարտադաշտերում դեռ մնացած հայ տղաների դիակների հիշատակի՛ առաջ, թուրքերի մոտ մնացած մի քանի տասնյակ հայ գերիների՛ հանդեպ: Չէ՜, չունեն: Թասիբ ունենային հանուն նախկինների թալանածը պահպանելու միտինգի դուրս չէին գա: Չնայած, դրանք ո՜ւր, թասիբն՝ ուր:

Եվ ովքե՞ր են միտինգ անողները, որ ինչ-որ մի մանուկյան վազգեն ծեր աղվեսի ուզում են վարչապետ կարգել: Նա էլ, տեսեք, տեսեք, այսպես ասած, արդեն իրեն վարչապետ է կարծում ու պարտավորվում է մեկ տարի հետո կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:


Լավ էլ ախորժակ ունի Պանիկովսկու կերպարը հիշեցնող այս նախկին մերժված քամելյոնը, որ ժամանակին այդպես էլ չկայացավ և՛ վարչապետի, և՛ պաշտպանության նախարարի պոստերն զբաղեցնելիս: Ու հիմա այս օճառվող կամակատար-տիկնիկը պարում է ռոբի ու սեռժիկի, դոդիկի նվագի տակ, որ հանկարծ նրանց թալանած միլիարդներին վտանգ չսպառնա: Չե՞ որ ինքն էլ հիմա բաժին է ստանում այդ արյունոտ միլիարդներից: Սա՞ է ապագա վարչապետի թեկնածուն, որ ռեակցիոն կոչեր էլ է անում մարդ հոշոտելու մասին: Քուչեքում կռվող տղաների մակարդակ: Ողբամ ես քեզ:

Հիմա ի՞նչ է ձեր ուզածը, այ ռոբիկ և քո այդ կամակատարներ՝ դավաճան դաշնակներ, չեկիստ վանեցյաններ, ԱԱԾ-ում բացատրություններ տվող ինչ-որ դոդի գագո, որը ծիծաղ առաջացնող ուղերձ է հղել միտինգին… և էլի դրանց նման շատ այլ թափթփուկներ:

Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում այս հանրահավաք կոչվածը՝ «Դարձ ի շրջանս յո՞ւր»: Ասել է, թե կրկին վերադարձ այն կետին, երբ հարյուր հազարավոր մարդիկ (ո՛չ թե ձեր միտինգի նման մի կերպ հավաքած մի քանի հազար) ժողովրդավարություն բերեցին՝ Հայաստանը մի կերպ ազատելով թալանչիների, մարդասպանների տիրապետությունից: Հիմա այդ միտինգում Հայաստանը առանց Նիկոլի գոռացողները լուսանկար են դնում 2018-ի միտինգից, որ խայտառակ չլինեն, թե ինչպես մի մասին գումարով, մի մասին աշխատանքից ազատելու սպառնալիքով մի քանի մարդ են հավաքել ու վարչապետի հրաժարական են պահանջում:


Դեռ ժողովրդի անունից էլ խոսում են, ա՛յն ժողովրդի անունից, որ հազիվ է ազատվել հանցագործ ռեժիմից: Տո դուք՝ այ խառնակիչներ, այ դավադիրներ, իրավունք ունե՞ք ձեզ վաղուց մերժած ժողովրդի անունից խոսելու: Իհա՛րկե ոչ:

Լավ իմանաք, այ սրբապիղծներ, որ ձեր այս ջղաձգումը լայն աջակցություն չի գտնելու ժողովրդից, ժողովուրդ, ում հիշողության մեջ դեռ թարմ են հակահայ ղեկավարներ ռոբիկի և սեռժիկի կառավարությունների թողած սարսափելի, արյունալի հետքերը:

Վերադառնամ վերը ասած ապտակն ուշացնելու թեմային: Այո, ուշացավ ռոբիկի գլխավորած ազգադավներին ապտակ հասցնելը:

Դրան թավիշը խանգարեց, կորոնավիրուսը խանգարեց ու նաև՝ պատերազմը:

Բայց արդեն ուշանալը դատապարտելի է, և այդ հուժկու ապտակը, վաղ, թե ուշ, հասնելու է հայրենադավներիդ, դավաճաններիդ, խառնակիչներիդ, ներքին տականքներիդ դեմքին:
Հույս ունեմ, թե այլևս չի՛ կարելի այն ուշացնել: Ես հիմա պահանջո՛ւմ եմ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Ու երբ թալան-ապտակին ապտակով չես պատասխանում, այլ ընդամենը հեռացնում ես քեզանից, թալանողն ավելի է հաբռգում ու, քո թավիշի պատճառով ո՛չ թե պատժում, այլ ազատության մեջ ես թողնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->