>

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Բա կպաշտպանես, ինչ կանես: Նստած տեղը փող էիր տպում.








Քոչարյանի զոհերը

«Այս աղջիկը Քոչարյանի իշխանության տարիներին ավիատոմսերի վաճառքով էր զբաղված (գրասենյակն էլ Իսահակյան փող.- Բաղրամյան պող. հատվածում էր) և բոլոր պետական կառույցներին՝ ներառյալ ԱԳՆ, ստիպում էին ավիատոմսերը նրանից գնել անգամ այն դեպքում, երբ ավելի լավ այլ առաջարկներ կային շուկայում:

Սա կայուն եկամուտ էր ապահովում օրիորդ Իրինային, քանի որ պետությունն իր պաշտոնյաների գուծուղումների համար ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի, երբեմն շատ ավելի, մեծ գումարի տոմս էր գնում»:


Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը՝ Իրինա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, թե Հայաստանում ի դեմս նոր իշխանությունների բռնակալություն է հասունանում:



Սակայն, հավանաբար, ընկրկելով ֆեյսբուքյան օգտատերերի գրոհի առաջ, կարճ ժամանակ անց հեռացրել է իր գրառումը:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->