>

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ»








Քոչարյանի զոհերը

հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, որին միացել էր նաև ինքը:

«Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը:



Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն…: Ես միացել եմ իմ կոլեգային. Սյուզանը, Սիրոշոն, նրա ամուսինը` Լևոնը, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին»,- ասել է նա:

Ճշտող հարցին, թե չի՞ զղջում դրա համար, երգչուհին պատասխանել է. «Բնականաբար ոչ: Ամեն քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, և ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ…: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»

Сообщение Չափն արդեն անցնում են. Էլ թույլ չենք տա… Նունե Եսայան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->