>

Մոր կցկտուր խոսքը՝ հերոս որդու մասին… զո հվելուց 1-2 օր առաջ գրել էր, թե մամ ջան, հպարտ եղեք, հերոս տղադ պատմություն է կերտում, հետ ենք վերցնում հողերը, սիրում եմ շատ…




Քոչարյանի զոհերը

«Տիգրանս հավասարակշռված և զուսպ տղա էր, անգամ, երբ շատ փոքր էր, մանկապարտեզում ասում էին, որ էս տարիքում էս կարգի զուսպ, էս կարգի չափված-ձևված երեխա չենք տեսել մենք, միշտ հավասարակշռված էր, հանգիստ էր, ձայնը ոչ մի անգամ չէր բարձրացնի, իր խոսքը ինքը հանգիստ էր ասում»,- 168.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախում զո հվшծ 19 տարեկան Տիգրան Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Ոսկանյանը: Տիգրանը ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի քսաներկուսին, բանակ էր զորակոչվել անցած տարի հուլիսի տասնութին: Շատ երազանքներ ուներ, բայց առաջնայինը՝ զորացրվել և ընդունվել համալսարան, ժամանակ առ ժամանակ մոր հետ խոսել են, թե որ համալսարանում և որ բաժնում պիտի սովորեր:




«Զանգում էր ու ասում՝ մամ ջան, որ գամ՝ պետք է համալսարան ընդունվեմ, արդեն իրար հետ համալսարան էինք ընտրում, բաժինը:


Որոշեցինք, որ հենց գա, նոր ընտրենք համալսարանը, բայց կառավարում բաժինն էր ուզում ընդունվել: Ասաց, թե մամ ջան, կգամ, կորոշեմ, թե կոնկրետ որտեղ ընդունվեմ, կաշխատեմ, կսովորեմ, մամ ջան, քեզ ցանկացած հարցում թիկունք կլինեմ: Տիգրանս խոհանոցն էր նաև սիրում, սկզբից ուզում էր խոհարար լինել, սիրում էր տեսակ-տեսակ պատրաստել…»,- պատմեց Տիգրանի մայրը:

Մայրը հիշում է, որ Տիգրանը դպրոցում մինչ հինգերրորդ դասարան սովորել է գերազանց, պահել է որդու գովասանագրերը: Բանակում նույնպես պատվոգրեր ու շնորհակալագրեր էր ստացել, Պարզապես չհասցրեց տուն բերել. «Բանակից էլ շատ պատվոգրեր ու շնորհակալագրեր ուներ իմ բալեն, որ պետք է հետը բերեր, այստեղ մի հատ ունենք՝ գյուղապետի կողմից է, մյուսը ինքը պիտի բերեր: Մի անգամ էր արձակուրդ եկել, բայց ոչ մի բան չէր ասում ծառայության մասին, շատ փակ երեխա էր, ամեն բան չէ, որ կասեր, կկիսվեր: Ոչ


մի անգամ չէր բո ղոքում ծառայությունից, շատ լավ էր իրեն զգում այնտեղ, շատ ընկերներ ուներ»: Ոնց սահմանում կանգնած բոլոր զինվորները, այդպես էլ Տիգրանը, ստացել էլ հայրենակիցների դեպի սահման ուղարկած սնունդը: Տիգրանին բաժին հասած տուփում, բացի քաղցրավենիքից, նաև նկար էր եղել՝ մի երեխայի. «Նամակներ, Կոնֆետներ էր ստացել երեխես, նկարվել էր այդ նամակի հետ: Ասում էր, թե մամ,

էդ ինչ դուխ է տալիս երեխեքի ուղարկածները, էնքան ուղարկածներից չէ, ինչքան գրածներից էր իմ երեխեն ուրախացել: Շատ քաջ էր, դուխով էր Տիգրանս, միշտ լավն էր խոսում»: Տիգրանը վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբեր ամսի տասներեքին, հենց այդ օրն էլ նա զո հվել է: «Նամակներ էր ինձ գրում, շատ հաճախ չէր զանգում, այլ գրում էր,

զո հվելուց 1-2 օր առաջ գրել էր, թե մամ ջան, հպարտ եղեք, հերոս տղադ պատմություն է կերտում: Ամսի 8-ին գրել էր, թե ես լավ եմ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր, հետ ենք վերցնում հողերը, սիրում եմ շատ…»: Տիգրան Նորայրի Հարությունյանին հու ղшրկшվորել են հոկտեմբեր ամսի տասնութին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Сообщение Մոր կցկտուր խոսքը՝ հերոս որդու մասին… զո հվելուց 1-2 օր առաջ գրել էր, թե մամ ջան, հպարտ եղեք, հերոս տղադ պատմություն է կերտում, հետ ենք վերցնում հողերը, սիրում եմ շատ… появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->