>

5-րդ ալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի ճիշտ բան ասաց՝ այս պատերազմում հայ ժողովուրդը չի պարտվել:

«Ես այդ պայմանագիրը չեմ էլ նայել։ Մինչև հայի կողմից ինձ չգան ու պաշտոնապես չասեն՝ դուրս եկեք, մինչև համոզիչ չլինի, թե ինչ պատճառներով, քաղաքականությունն այնպես է, որ չտանք։ Ես կարծում եմ, որ մեր դրոշը պետք է ծածանվի համայնքապետարանի վրա, մնում ենք հայկական, քանի որ մեր մնալով երաշխավորում ենք նաև Ստեփանակերտի ժողովրդի գոյատևման հարցը։




Քոչարյանի զոհերը

Բերձորում նույնպես այդպես են մտածում։ Չենք նայում, թե ով ինչ կասի։ Մինչև այս պահը պաշտոնական բան չկա, թեկուզ և լինի, ես ուրախ եմ, որ կապ էլ չունենք, ինտերնետ էլ, չլսենք այդ լուրերը։ Մենք պաշտպանվելու իրավունք ունենք, մնալու ենք ոնց կանք», ասել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։




«3 հոգի, ովքեր մի քանի օր առաջ գնացել էին, հետ եկան։ Իրենք տեղում հասկացան, որ այստեղ լինելը մեկ ուրիշ բան է, դրսից այստեղի իրադարձություններին հետևելը լրիվ ուրիշ բան է։ Ինձ հարցնում են՝ ի՞նչ կա այդտեղ, ասում եմ՝ եկեք տեսեք։ Հարցնում են՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ արեք այն, ինչ ես եմ անում:

Քաշաթաղի շրջանի երեք համայնքներում, որոնք մնացել են հայկական՝ Բերձորում, Աղավնոյում ու Սուսում, մարդիկ պատրաստ են ինքնապաշտպանվել հարկ եղած դեպքում։ Ցանկացած ոք այդ տրամադրվածությամբ է այստեղ, որ ամեն դեպքում ինքը նաև պարտավորված է այստեղ լինելով հանդերձ պաշտպանել գոնե իր տունը։


Եթե յուրաքանչյուրս մեր տունը պաշտպանում ենք, հասկանում ենք, որ դրանով նաև պաշտպանում ենք քաղաքը կամ գյուղը», ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

«Մեր համայնքից ոչ մի բնակիչ ոչ խուճապահար եղած է, ոչ կլինի, ոչ էլ կարան մեզ խուճապի մատնեն։ Ոչ մեկ իր բնակավայրից դուրս չի եկել, դուրս էլ չի գալու, չեն էլ կարանալու համոզեն, որ մարդիկ դուրս գան։ Հիմա սահմանը մեզանից 100 քանի մետր է հեռու, դե ինչ անենք, ինչ տվել են, պահում ենք։ Բա եթե մենք մեր սահմանները չպահենք, ո՞վ է գալու պահի», ասել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։


Նման իրավիճակ է Ղարաբաղի, Հայաստանի շատ բնակավայրերում, որոնք նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայտնվել են «սահմանազատման» գործընթացում: Բնակիչներն իրենց ձեռքն են վերցրել իրենց իրավունքների պաշտպանությունը:

Ժողովուրդն, այո, չի պարտվել: Պարտվել է հայկական քաղաքական դասն իր ողորմելի ու պրիմիտիվ վարքով ու ձգտումներով, բացարձակապես անհամարժեք ու անհաղորդ լինելով քաղաքական մարտահրավերներին: Այդ պարտությունը շարունակվում ու խորանում է այս օրերին՝ իշխող խմբակի ու 17-ի՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրին հավատարմությամբ ու անմակարդակ ռազբորկաներով, մսխելով այնքան թանկ ժամանակը:

Հանճարեղ է ասել Աղավնոյի գյուղապետը՝ լավ է ինտերնետ չկա, կապ չկա: Այս ամենին հետեւելը մարդկանց պարզապես հուսահատության ու թեւաթափության կհասցնի: Մարդկանց պարզ զրույցներն ու ձեռնարկումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը կա ու լուծելու է իր խնդիրները, այդ թվում անէության ուղարկելով պարտության ու ստրկամտության 30 տարվա բոլոր դերակատարներին:

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->