>

Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես ամեն ինչ ընկել է իր տեղը. հասարակության շրջանում հիասթափությունն առ իշխանություն, փաստորեն, պարտադիր երևույթ է: Այսպես ասած՝ «զսպող զզվանք»:




Քոչարյանի զոհերը

Թավիշից հետո թվացյալ փոփոխությունները որոշակի վակուում էին առաջացրել:


Կարծես՝ ամեն ինչ այնպես պետք է զարգանար, ինչպես երկար տարիներ միայն երազել էինք:




Այդուհանդերձ, բոլորին հայտնի է, որ հասարկության մեջ որոշակի մտավոր կարողության տեր խավը մշտապես ընդդիմադիր ջիղ պետք է ունենա

իր ներսում, ինչը զսպաշապիկի և առողջ վերահսկողության դերակատարման գործառույթ է կատարում:

Ոմանք, ավելի շուտ մյուսները, պատերազմից հետո միայն սկսեցին նկատել՝ նախկին տարիների թերացումներն ուղղելու նոր իշխանությունների ակնհայտ անկարողությունը,


այսինքն՝ պարզ դարձավ նաև նրանց թերացումը՝ խոստացված ծրագրերի իրականացման հարցում:

Ցավոք, այդ թերացումների ու անկարողության համախառն արդյունքը ողբերգական և վտանգավոր հանգուցալուծման առաջ կանգնեցրեց մեր ժողովրդին:


Արդյունքում՝ հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը, իսկ ապագան մշուշոտ է դարձել:

Ավելին՝ անցյալն ու ներկան այնպիսի հուժկու գրկախառնության մեջ են, որ ապագան խեղդամահ անելու վտանգ է ստեղծվել:

Ցանկացած ճգնժամ կարելի է վերապրել, բայց առանց վարկաբեկված անցյալի ու փաստացի ձախողված ներկայի ուղղորդման:

Մեզ ժամանակավոր զսպվածություն է պետք՝ առանց ներքին ցնցումների:

Մեզ պարտադիր փոփոխություններ են անհրաժեշտ՝ ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ:

Մեծաքանակ ռեսուրսներով թշնամուն մենք կարող հակադրվել բացառապես մի բանաձևի պարտադիր և անթերի կիրառմամբ՝ կրթություն+գիտություն+ռազմաարդյունաբերություն»:

Сообщение Վերջապես ամեն ինչ ընկել է իր տեղը. Ժակի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->