>

32 տարի առաջ այս օրը Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց գյուղեր ու քաղաքներ, զոհվեցին ավելի քան քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, կոտրվեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր: Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել, ցավը դեռ չի մեղմվել:


Ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չվերացավ աղետի գոտի հասկացությունը և երկրաշարժի արդյունքում ավերակների վերածված մեր քաղաքներն ու գյուղերը ամբողջությամբ չվերականգնվեցին: Այսօր էլ դեռ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել տնակներում՝ ամեն օր հաղթահարելով աննկարագրելի սոցիալական դժվարություններ:




Քոչարյանի զոհերը

Տարիների հեռավորությունից այսօր ևս մեկ անգամ խոնարվելով երկրաշարժի հազարավոր զոհերի առաջ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Հայաստանի հայրաքաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են, որ վերադարձվելու է դրանց երբեմնի ծաղկուն տեսքը: Դա մեր պարտքն է 1988-ի անմեղ զոհերի սերունդների առաջ:




Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն՝ միասնաբար առաջ շարժվելու և չսպիացած վերքերն ամոքելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս….


The earthquake that struck Armenia 32 years ago on this day razed villages and towns to the ground in seconds, killed more than twenty-five thousand of our compatriots, and shattered many human destinies. Even 32 years after this catastrophe, the wound left by the catastrophic earthquake of 1988 has not yet healed, the pain has not yet subsided.


Unfortunately, during these years the notion of a disaster zone did not disappear; our cities and villages, which were destroyed by the earthquake, were not completely restored. Even today, thousands of our compatriots continue to live in shacks, overcoming indescribable social difficulties every day.

After years of bowing down to thousands of earthquake victims today, I hope that in the coming years at least Gyumri, Spitak, Vanadzor, the capital of Armenia, and many of our other communities will be fully restored to return to their former prosperity. It is our duty to the generations of innocent victims of 1988.
Eternal homage to the souls of all our compatriots who fell victim to the 1988 earthquake, and strength and endurance to their relatives and close ones to move forward together, to heal unhealed wounds.
God bless us all…

Сообщение Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել. Գագիկ Ծառուկյան появились сначала на .


от admin

-->