>

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միգրացիոն քաղաքականության հայեցակարգ, որի նպատակն է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման համար:
Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարը` ելույթ ունենալով արտերկրում բնակվող ռուս հայրենակիցների VI համաշխարհային կոնգրեսում, հաղորդում է news.am-ը:

«Այն ուղղված է նաեւ արտերկրից մշտական հիմունքով Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաեւ մուտքի եւ բնակության իրավունքի ստացման, աշխատանքի, ՌԴ քաղաքացիության ձեռքբերման հստակ կանոնների ստեղծմանը», — ասել է նա:
Նրա խոսքով, այսօր աշխարհում բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ միջազգային իրավունքի հիմքերը խաթարվում են, եւ բազմամյա պայմանավորվածությունները խարխլվում են: Շատ երկրներում աճում է ռուսաֆոբիան եւ ագրեսիվ ազգայնականության այլ ծայրահեղ ձեւեր:




Քոչարյանի զոհերը

https://youtu.be/Vn9h9JznHZw
Օրինակ, Ուկրաինայում եւ Բալթյան երկրներում պատմությունը վերաշարադրվում է, հուշարձանների եւ ռուսերենի հետ կապված պայքար է տարվում, իսկ մարդկանց վախեցնում են, ահաբեկում են:
«Ազգային արմատները պահպանելու մարդու բնական ձգտումը հանցագործություն է համարվում, անջատողականություն: Խոսքի ազատության, ավանդույթների պահպանության իրավունքը կոպտորեն ոտնահարվում է», — ասել է Պուտինը՝ նշելով, որ դա անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա:





Նման հանգամանքներում Ռուսաստանը վճռականորեն կպաշտպանի իր հայրենակիցների իրավունքները եւ շահերը, ընդգծել է պետության ղեկավարը:
«Մենք ուրախ կլինենք նաեւ այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ժամանակավորապես գալ եւ նրանց համար, ովքեր կորոշեն քաղաքացիություն կամ Ռուսաստանում մշտական բնակության թուլտվություն ստանալ: Իսկ նրանք, ում անօրինական կերպով հալածում են, ովքեր վտանգի տակ են, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապաովենք նրանց պաշտպանությունը եւ ապաստան տրամադրենք», – ասել է նա:

Ամենապահանջված ուղղություններից մեկը ՌԴ առաջնորդը անվանել է երիտասարդության հետ աշխատանքը:
Պուտինը հիշեցրել է, որ հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրով 12 տարվա ընթացքում մոտ 800 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան, եւ վերջին ամիսներին աճում է հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց թիվը:


«Մենք կշարունակենք հեշտացնել ադապտացման գործընթացը, պարզեցնել ընթացակարգը: Տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների, ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների հետ միասին կաշխատենք ներգաղթյալների կյանքի որակի բարելավման, նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծման, գործարարության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ», – ասել է նա:

Պետության ղեկավարը նշել է, որ այս ոլորտում դեռեւս շատ խնդիրներ կան, բայց վերջերս շատ բյուրոկրատական արգելքներ հանվել են: «Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ փորձ է արվել դրանք հեռացնել եւ համակարգը բյուրոկրատիայից ազատել: Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես գործնականում դա կաշխատի», – եզրափակել է Պուտինը:

Russian President Vladimir Putin has signed a concept of migration policy, which aims to create more comfortable conditions for the resettlement of compatriots in Russia.
The head of state stated this addressing the VI World Congress of Russian Compatriots Living Abroad, news.am reports.


“It is also aimed at creating more comfortable conditions for the resettlement of compatriots in Russia on a permanent basis from abroad, as well as the establishment of clear rules for obtaining the right of entry and residence, work, acquisition of Russian citizenship,” he said.

According to him, a difficult situation has arisen in the world today, when the foundations of international law are being undermined and long-term agreements are being undermined. Russophobia and other extreme forms of aggressive nationalism are on the rise in many countries.

https://youtu.be/Vn9h9JznHZw:
In Ukraine and the Baltic states, for example, history is being rewritten, there is a struggle over monuments and the Russian language, and people are being intimidated.
“Man’s natural desire to preserve his national roots is considered a crime, separatism. “The right to freedom of expression and the preservation of traditions are grossly violated,” Putin said, noting that it affects the lives of citizens.

In such circumstances, Russia will resolutely defend the rights and interests of its compatriots, the head of state stressed.
“We will also be happy for those who want to come temporarily and for those who decide to get citizenship or a permanent residence permit in Russia. “Those who are being persecuted illegally, who are in danger, we will do everything to ensure their protection and provide shelter,” he said.
The Russian leader called the work with the youth one of the most demanded directions.
Putin reminded that about 800 thousand people have moved to Russia in 12 years under the program of voluntary resettlement of compatriots, and the number of people wishing to return to the homeland has been growing in recent months.

“We will continue to facilitate the adaptation process, simplify the procedure. “We will work with regional and local authorities, entrepreneurs and NGO

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ. Շատ անսպասելի լուր, Պուտինը ստորագրեց, այսուհետ ՀՀ քաղաքացիները… 🇦🇲 🇦🇲 💪 💪 появились сначала на .


от admin

-->