>

«Վիվա ՄՏՍ»-ը զգուշացնում է իր բաժանորդներին․ «ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ




Քոչարյանի զոհերը

Հարգելի՛ բաժանորդներ,




Հարկ ենք համարում զգուշացնել, որ անգամ այս դժվարին օրերին՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում։

Մասնավորապես, խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդները տեղեկացվում են, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն): Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են ԱՆՁՆԱԿԱՆ տվյալներ ու ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ, կամ՝ կատարել վճարումներ:


Հորդորում ենք զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հարթակի/հավելվածի, մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:

Նաև՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ:


📍 Վիվա-ՄՏՍ-ի գործունեության մասին տեղեկությունների պաշտոնական աղբյուրներն են.
☑ Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք էջը ▶ www.mts.am
☑ Վիվա-ՄՏՍ-ի այս պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը
☑ Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնի 111 ծառայությունը:

Շնորհակալություն:

Հորդորու՛մ ենք Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող ցանկացած առաջարկ ստանալու դեպքում այն ստուգել մեր պաշտոնական աղբյուրներից»։

Сообщение Ուշադրություն անխնա տարածել․ «Վիվա ՄՏՍ»-ը զգուշացնում է իր բաժանորդներին. քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->