>

Այսօր Գորիս քաղաքում մի միջադեպ տեղի ունեցավ ինձ հետ, ցանկանում եմ այդ մասին կիսվել ձեզ հետ, և մի քիչ ընդլայնված խոսել դրա մասին

Նախ, մինչև էսօրվա իմ հետ տեղի ունեցած միջադեպին անցնելը, ուզում եմ մի երկու բառով խոսեմ Ռուս խաղաղապահների, և նրանց հանդեպ որոշ հիմարների

արհամարհական պահվածքի, այդ խաղաղապահ տղերքի հանդեպ թշնամանք և ատելություն սերմանող շիզոֆրենիկների մասին: Որովհետև, էսօր Գորիսում իմ հետ տեղի ունեցած միջադեպը հենց անմիջական կապ ունի Ռուս խաղաղապահի հետ:
Հիմարներ, էդ տղերքն էլ են ինչ որ մի մոր զավակներ, էդ տղերքին էլ են մայրեր, քույրեր, սիրած էակներ ու հարազատներ սպասում:




Քոչարյանի զոհերը

Էդ տղերքի կյանքն էլ է էսօրվա դրությամբ վտանգի տակ դրված: Անշնորհակալ մի՛ եղեք: Պուտինի հերն էլ անիծած, Նիկոլինն էլ, Արմենինն էլ, Սերժինը, Ռոբինն ու Լևոնինն էլ վրադիր: Սրանք բոլորը նույն ճաշից են լափել ու լափում:




Սրանց ինչ ուզում եք ասեք…, ինքս էլ՝ սրանց էնքան եմ հայհոյել, որ արդեն սրանց անունը տալուց հետո մեխանիկորեն հայհոյանք է հայտնվում լեզվիս:

Բայց սովորական Զինվորին` այն էլ այն Զինվորին որ էսօր մեր Տղերքի հետ, մեր Տղերքի կողքին կանգնած նույն առաքելությունն են կատարում, ԷԴ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՐԳԵՔ Ու ՍԻՐԵՔ:


Հիմա անցնեմ էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպին:

Ուրեմն, Գորիս քաղաքում էի էսօր, եղանակն էլ բավականին ցուրտ էր, ձյուն էլ էր մաղում: կեսօրից մի քիչ անց էր` ժամը մոտավոր 3-4-ի կողմերը: Գորիսի շուկայի դիմացով իջնում էի: Գորիսի «7 աղբյուր»-ի դիմացի խաչմերուկում, մայթին` իմ կազմվածքով, նիհար-միմհար, բայց ինձանից մի քիչ բոյով մի Ռուս զինվոր էր կանգնած, խաղաղապահի (ուսադիրներով):

Հեռախոսով խոսում էր, ու մի քանի վայրկյանը մեկ հեռախոսը ձախ ձեռքից տանում էր աջ ձեռքին, աջից ձախին, ձախից աջին…: Ու ամեն փոխելուց ազատ ձեռքը` ցրտից պահում էր բերանին ու փչում՝ ‘հո անում’:

Մի տեսակ ցավ զգացի… չգիտեմ, չեմ կարող բացատրել էդ ինչ էր: Միակ բանը որ այդ պահին մտքովս անցավ ու հիշեցի, դա այն էր` որ ինձանից մի քանի քայլ վերև ձյաձ Արմոի հագուստի խանութն է, որտեղից մի քանի րոպե առաջ ես կոշիկ վերցրեցի: Արագ քայլեցի դեպի խանութ, քայլելուց մի քանի անգամ շրջվում ետ էի նայում, որ տեսնեմ են Ռուս տղեն դեռ նույն տեղում է: Տեղում էր:


Մտա խանութ, ձեռնոց վերցրեցի ու արագ դուրս եկա: Մոտիկացա զինվորին, դեռ խոսում էր հեռախոսով…: Մի քիչ կողքերը պտտվեցի մինչև ավարտի խոսելը: Հենց հեռախոսը դրեց գրպանը մոտիկացա իրեն, բարևեցի, ու առանց որևէ բան ասելու ձեռնոցը մեկնեցի իրեն:

«Нет нет, Спасибо брат», ես առանց խոսքի ձեռքս ավելի առաջ եմ տանում որ վերցնի, իսկ ինքը մի քանի անգամ նույնը կրկնեց…:

Վերջում խնդրեցի որ վերցնի: Վերցրեց մի կերպ.., տեղում՝ ժպտալով հագավ, մի քանի անգամ կրկնեց` «Спасибо брат. Спасибо», ու վերջում` երևի մեխանիկորեն պատվի առավ, «չեստ տվեց», (դե այդ պատվի առնելու շարժումը Զինվորների մոտ սովորություն է..): Ինչևէ…: Թողեցի իրեն նույն տեղում իսկ ես շարժվեցի, շարունակեցի իմ ճանապարհը:

Նորից եմ կրկնում, ԷԴ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԶԻՆՎՈՐ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՐԳԵՔ Ու ՍԻՐԵՔ: Իրենք ձեզանից բան չեն ուզում, չեն էլ ուզի, ընդամենը` հարգեք ու սիրեք իրենց: Այսքան բան:

Գրառումը՝ Նավասարդ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


от admin

-->