Ինչպես քիչ առաջ էինք տեղեկացրել, Bagramyan26 ալիքի տրամադրության տակ էր հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ա.Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը:
Քոչարյանի զոհերը
— Լուկաշենկո. Տվեք նրան (Ղարաբաղի) շրջաններ, նա (Ալիևը) կվճարի, նա ձեզ առաջին փուլում 5 միլիարդ առաջարկեց
— Սերժ Սարգսյան. Ես նրան տալիս եմ 6 միլիարդ: Թող հրաժարվի 7 շրջաններից:
Հիմա էլ, մեկ այլ տեսանյութ է տարածվել համացանցում, որում Փաշինյանի շրջապատից ինչ-որ մեկը ինչ-որ բան է տալիս Ալիեւի օգնականներից մեկին, Դավոսում 2019-ին, հունվարի 22֊ին, որտեղ կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։
Կհիշեք Փաշինյանի ծուռ գլխով նստած նկարը, Ալիեւի գոհ ժպտացող վիճակը։ Կապիտուլյացիան կնքվել է հենց Դավոսում։ Կհիշեք Դավոսում հանդիպումից հետո, Փաշինյանը որոշեց, որ բանակցությունները սկսելու է իր սեփական կետից։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից