>

Արցախյան պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող 26-ամյա Գևորգ Ավագյանը փնտրում է իրեն բաժին հասած նամակի հեղինակին, որն իր նամակում խոստացել է «սիրտը նվիրել զինվորին»։

Գևորգ Ավագյանը պատմում է, որ պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել, հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Քելբաջարում։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ շատ ու շատ աղջիկներ առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար քաղցրավենիքի, սննդի հետ նամակներ էին ուղարկում սահման։




Քոչարյանի զոհերը

Այդպիսի մի նամակ էլ բաժին է հասել Գևորգ Ավագյանին։




Ավագյանն ասում է, որ պատերազմից հետո ինչպես իր ծառայակից ընկերները, նույնպես և ինքը փնտրում են իրենց նամակ հասցեագրած աղջիկներին, որպեսզի ծանոթություն հաստատեն, հաջողության դեպքում էլ՝ ընտանիք կազմեն։

«Հոկտեմբերի 7-ն էր, թե 8-ը, սնունդը բաժանելու ժամն էր, սնունդը բաժանում էին, էդ նամակն էլ ինձ բաժին հասավ»,- պատմում է Ավագյանը։


Ասում է, որ բոլոր ընկերներին էլ մեկական նամակ հասել է, ընկերներից մեկն էլ արդեն գտել է նամակի հեղինակին, իսկ ինքն էլ փնտրտուքի մեջ է։

«Ամեն մեկիս մի նամակ հասել է, մարդ կա, որ գտել է աղջկան, մյուսներն էլ փնտրում են։ Ընկերս արդեն գտել է այդ աղջկան, շփվում են։ Ես Ֆեյսբուքում եմ հրապարակել նամակը, փորձել եմ գտնել, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել»,- նշում է Ավագյանը։

Ասում է, որ նամակից ենթադրում է, որ հեղինակը համալսարանում սովորող աղջիկ է, արտաքինի վերաբերյալ նախընտրություններ չունի և չի պատկերացնում՝ գրողն ինչպիսի արտաքին կունենա, ասում է՝ կարևոր չէ, կարևորը՝ լավ մարդ լինի:


«Կարծում եմ՝ նամակ գրող աղջիկը համալսարանում սովորող է։ Կարևորը՝ մարդս մարդ լինի։ Չեմ պատկերացնում, թե ինչպիսի արտաքին կունենա, բայց դա կարևոր էլ չէ։

Ուզում եմ փնտրեմ, գտնեմ, եթե ստացվի՝ ընտանիք կազմեմ»,- «Մեդիալաբին» ասում է Ավագյանը։

Գևորգ Ավագյանը ոգեշնչվել է «Մեդիալաբի»՝ մեծ արձագանք ստացած հոդվածից, երբ զինվորին հաջողվել է գտնել իրեն նամակ գրած աղջկան։

«Մեդիալաբի» միջոցով Ավագյանը ցանկանում է ևս մեկ անգամ փորձել գտնել նամակի հեղինակին։

Ավագյանի հետ կապ հաստատելու համար նամակի հերոսուհուն առաջարկում ենք գրել «Մեդիալաբի» Ֆեյսբուքի էջին։


от admin

-->