>

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս նշանվել է։ Նա և սիրելին՝ Հրաչը, մեծ խնջույք էին կազմակերպել նշանադրության օրվա առթիվ։ Մարինկան երկար է նախապատրաստվել իր համար հիշարժան օրվան։ Բացի այն, որ նա և սիրելին հաճախել էին պարի դասերի` այդ օրը գեղեցիկ ներկայանալու համար, Մարինկան թաքուն երգի «դասեր» էլ է անցել և նշանդրեքի օրը երգել է սիրելիի համար։)

Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է իր պատրաստած անակնկալի և երգելու առաջին փորձի մասին։ Մարինկան երգը պատրաստել է ընկերուհու` երգչուհի Նարե Գևորգյանի աջակցությամբ։ «Գիտես» կոչվող երգի հեղինակը Տիգրան Կարապետյանն է։ Երգի ստեղծման մասին իմացել են միայն Մարինկան, Նարեն և երգի  հեղինակը։




Քոչարյանի զոհերը

«Երգելն ինձ հեշտ չտրվեց, սակայն երբ մի բան սիրով ես անում, անպայման ստացվում է։ Ինձ համար կարևոր չէր, որ ամեն ինչ ճիշտ անեմ, ինչպես կարող է պրոֆեսիոնալ երգիչը, առավել կարևոր էր, որ կարողանամ արտահայտել այն զգացմունքները, որ կան իմ մեջ»,– ասաց դերասանուհին, ում հաջողվել է անակնկալի բերել ոչ միայն սիրելիին, այլև բոլոր հյուրերին։






Երգի ստեղծման պրոցեսին Մարինկան չի մասնակցել: «Նախապես որևէ ուղղություն ցույց չեմ տվել հեղինակին, ուղղակի ասել եմ, որ սիրելիիս նվիրված երգ եմ ուզում։ Նա այնքան գեղեցիկ երգ գրեց, որ ոչինչ չեմ փոխել։ Ինչպես գրել էր, նույն կերպ երգել եմ»,– ասաց Մարինկան։

Նշանդրեքի օրը Մարինկայի համար ամենաերջանիկներից է եղել։ Ամենատպավորիչ պահը դերասանուհու համար մատանու փոխանակման արարողությունն էր. «Այդ պահը շատ հուզիչ էր ինձ համար։ Սովորաբար այդ արարողությունը տանն են անում, սակայն  ես շատ էի ուզում, որ այդ կարևոր օրը բոլոր հարազատներս կողքիս լինեն։ Այդ իսկ պատճառով  կազմակերպեցինք այնպիսի արարողություն, որ այդ երջանիկ պահին բոլորը մեր կողքին լինեն»։



Երգչուհին միշտ նշում է, որ շատ երջանիկ է սրելի կողքին։ Նշանդրեքը նրանց հարաբերություններում փոփոխություն չի բերել, ամեն ինչ նույնքան ջերմ ու ներդաշնակ է, միայն, ըստ Մարինկայի, ավելի մեծ լրջություն է հաղորդել հարաբերություններին։ Խոսելով ամուսնության մասին, Մարինկան հայտնեց,, որ հարսանիքը սարերի հետևում չէ, սակայն չեն շտապում։ «Ամուսնություն ծրագրում ենք, սակայն հստակ ժամկետների մասին խոսել դեռ չեմ կարող։ Առաջիկա ամիսների համար դեռ նման ծրագրեր չունենք»։

Աղբյուր՝ Tert.am Life

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->