>

Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։

«Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։




Քոչարյանի զոհերը





Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության

գործով Եվրոպական դատարանը բավարարել էր պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:


Some of the detainees in Azerbaijan were given the opportunity to call their family members. In a conversation with “Armenpress” the representative of the interests of prisoners of war in the ECHR, human rights activist Artak Zeynalyan said this, speaking about the results of the decisions of the European Court of Human Rights to apply urgent measures against Azerbaijan.


“Of course, this also contributes to taking measures to exchange prisoners. These are preliminary complaints, urgent measures that precede the main complaints. “We will file a separate application in cases of torture and violence against prisoners,” said Zeynalyan.

He added that a press release will be issued in the near future, in which the results of the ECHR decisions on prisoners will be summarized.

The European Court of Human Rights (ECHR) has granted appeals to defense attorneys in the case of the protection of the rights of captured servic

emen and civilians detained during the large-scale war waged by Azerbaijan against Artsakh. The European Court demanded that the Azerbaijani government provide documented information on their detention, w

Сообщение Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին և ասել, որ… появились сначала на .


от admin

-->