>

Հրադադարից գրեթե մեկ ամիս է անցել, այս ընթացքում բոլորը խնամքով «մոռացել են» Ղարաբաղի մասին:

Երեւանյան «քաղաքական դասը» իշխող խմբակի ու 16-ի դիմակայությամբ իր հավատարմությունն է հայտնել եռակողմ հայտարարությանն ու զբաղված է մեղավորների, դավաճանների ու պատասխանատվության հարցերով: Իշխող խմբակը չի ցանկանում հեռանալ, 16-ը հայտարարում են զոռով քշելու մասին:




Քոչարյանի զոհերը

Պայքար է ոչ միայն իշխանության, այլեւ 30 տարվա պատասխանատվությունը իրար վրա բարդելու համար: Ներգրավվել են նախկին նախագահները, որոնք խոսում են իրենց թողած փայլուն ժառանգության մասին, իշխող խմբակն էլ ասում է, որ 30 տարվա սխալն էին ուզում ուղղել, չստացվեց, որովհետեւ նախկինները թիկունքում դավադրությամբ էին զբաղված:




Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Կապիտուլյացիոն համաձայնագրով ամեն ինչ չի ավարտվել, այլ միայն սկսվում է:

Ավելի ու ավելի առարկայական են դառնում ռուսական պլանի նպատակները, որոնք շատերի համար են հասկանալի դառնում: Նախապատերազմյա շրջանի ներքին ու արտաքին հռետորաբանությունից, ներկայիս փոխադարձ մերկացումներից ու հատկապես տեղերից՝ զինվորների ու պարզ մարդկանց զրույցներից ուրվագծվում է, որ իրականացվել է հայկական պարտադրված պարտության ծրագիր:


Դա չէր կարող լինել այսպես ասած լոկալ գործողություն, միայն Ղարաբաղը թուրքերի հետ կիսելու ու ռազմական ներկայության համար ռուսները չէին մտնի այս պատմության մեջ:

Այս ծրագրերն իրագործելու համար Հայաստանում անհրաժեշտ է խամաճիկ իշխանություն, որին ամուր կպած է արեւմտամետի, հակառուսականի, սորոսականի պիտակը, եւ կապիտուլյացիան ընդունած ընդդիմություն: Կրեմլը երեւում է խնդիր ունի, այդ թվում Ռուսաստանի տարբեր շրջանակներում, «հարավային ճեղքումը» հայերի հաշվին եւ թուրքերի հետ սերտ համագործակցությամբ արդարացնելու հարցում, պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա:


Դա է վկայում չդադարող հակահայ քարոզչությունը, ինչն ինքնին վկայում է, որ Լավրովյան պլանը չի սահմանափակվելու Արցախի ստատուս-քվոյով, թուրքերի հետ համաձայնությամբ:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է քանդել այս սխեմաները, համենայնդեպս՝ բարդացնել դրանք քարոզչական մասով:

Հնարավոր է՝ նա անձնական խնդիրներ ունի հրաժարական տալու հարցում, այդ թվում՝ ներքին ու արտաքին հանգամանքներով պայմանավորված, բայց դրանք իր խնդիրներն են, եւ այդ մասին գուցե պետք է հրապարակավ հայտարարել՝ անձնական անվտանգության որոշակի երաշխիքներ ունենալու համար: Իշխանության «զոռով» փոփոխությունը նոր պահանջներ է առաջացնելու Մոսկվայից, անհրաժեշտ պահին:

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->