>

Արցախի հարցում իմ լավատեսությունը ճիշտ էր․ շուտով բոլորը կվերականգնվի, Շուշին եղել և կմնա հայկական․կգա ժամանակը, որ ՄԱԿ֊ը Արցախին հատուկ մանդատ է տալու։ Բազմիցս ասել եմ, աշխարհը փոխվել է, ինչպես նաև Ռուսաստանը։

Ասել եմ նաև, որ Արցախն ու Հայաստանը Ռոսաստանի երկրորդ Լենինգրադն ու Ստալինգրադն են և վստահ ասել, որ շուտով անեն ինչ շատ լավ է լինելու, ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը պաշտպանված են լինելու։Դա
բոլորս տեսանք և համոզվեցինք, սակայն չգիտես ինչու բոլորը ներքուստ լռում են։




Քոչարյանի զոհերը

Ժող. ջան, ծուռը նստենք, դուզ խոսենք, իբր էդ ինչ մի լավ կարգավիճակում ենք եղել, որ հիմա վատատցել է…




Այո, վատ է, բայց ու՞մ համար։

Իհարկե վատ է, միայն նախկին գող, ավազակների ու թալանչի՝ իշխանությունը բռնազավթած տականքի համար, ովքեր 25տ.շարունակ շահարկելով Ղարաբաղի գործունը, մի ողջ ժողովրդի կարողացել էին ստրկացնել։

Ինչ է,մոռացել եք,այդ տարիներին տեղի ունեցող ինքնասպանություններն ու բռնությունները, որդեկորուստ մայրերի բողոքն ընդդեմ անօրինականությունների ու բանակում տիրող ամենաթողությանը։


Տեսեք ինչպես են սեռժաքոչարյանական մաֆիայի կլանը խառնվել իրար և ամեն գնով վիզ են դնում սուտ հայրենասիրական լոզունգներով գալ իշխանության,որովհետև տականքը շատ բան ունի կորցնելու, այն է, որ Հայաստանի տնտեսության70%֊ը իրենց է պատկանում։

Այնպես որ Արցախի հարցում իմ վստահ լավատեսությունը ճիշտ էր և համոզված եմ, կգա ժամանակը, որ ՄԱԿ֊ը Արցախին հատուկ մանդատ է տալու։


Տականքներին մի հավատացեք, թե իբր Արցախի տարածքները կորցրել ենք, սուտ է շուտով բոլորը կվերականգնվի, Շուշին եղել է Հայկական ու կմնա հայկական:

Վերջում, մենք պետք է ավելի միասնական լինենք,մեր տարածաշրջանը շատ լարված է, նույնիսկ կարող է 3֊րդ աշխարհամարտը սկսվի, թուրք֊իրանական կամ ռուս֊թուրք.

Իսկ հակառուսահայկական ուժերը լավ կլիներ լռեին, ռուսները միշտ գործով են ապացուցել, ոչ թե դատարկ ու անպտուղ հայտարարություններ անելով, ինչպիսին Եվրոպան է, ԱՄՆ է և մյուսները:

Փայլակ Ուրուսյանի Ֆեյսբուքյան էջից։

Сообщение Շուտով բոլորը կվերականգնվի. Շուշին եղել է և կմնա հայկական․․. появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->