>

Այսօր Սյունիքի փոխմարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվեց մարզպետ:

Նա զինվորական ուղի ունի, արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ:




Քոչարյանի զոհերը

Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները.


Մելիքսեթ Պողոսյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում՝ 1967-1977 թվականներին։




Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում:

Այնուհետև զորակոչվել է կարմիր բանակ, ծառայությունը խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ։

Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցում է գյուղի պաշտպանությանը։


1989 թվականին նա միավորում է Տեղ գյուղի կամավորական ջոկատները և ստեղծում «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվում ջոկատի հրամանատար:

«Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։

1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին:


1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողով է տեղի ունենում, որտեղ որոշվում է գրավվել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադպբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերին:

Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվում է մարտի։

Մարտի ընթացքում ադրբեջանցիները տալիս են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողնելով «Թուրուսի խութ» հենակետը նահանջում են։

Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեել են նաև Լաչինի ազատագրմանը:

Մելիքսեթ Պողոսյանը իր ջոկատով մասնակցել է Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։

2007 թվականին նշանակվել է Գորիսի շրջանի զինկոմ, 2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։

Сообщение Ով է Սյունիքի նորանշանակ մարզպետը. Կենսագրություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->