>

իրենց ձեռքը վերցնելու ժամանակն է՝ վաղը կարող է ուշ լինել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք Փաշինյանին խնդրում-աղաչում են՝ հրաժարական չտալ, համոզում են, որ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել։

Նրանք դեմ են նույնիսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով իրավիճակը լիցքաթափելու տարբերակին, քանի որ վստահ են, որ գնալով բողոքի ալիքը կմարի, եւ մարդիկ շատ շուտով այլեւս չեն պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։




Քոչարյանի զոհերը

Չնայած լրագրողների հետ շփումներում նրանք նույն ինքնավստահությամբ չեն փայլում եւ նույնը չեն պնդում։ Երեկ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասի պահվածքը խորհրդարանում առնվազն կարեկցանքի էր արժանի․


մեր հարցերից խուսափելու համար նրանք փախեփախ էին անում, ոմանք մարաթոնյան վազքի ստանդարտներ էին ցուցադրում, իսկ, օրինակ, Արման Եղոյանը՝ Փաշինյանի նախկին խոսնակը, որը հայտնի է իր շատախոսությամբ, ուղղակի խուլուհամր էր ձեւանում եւ մնջախաղի դերասանի վարպետությամբ փորձում էր հասկացնել, որ հարցազրույց չի տալիս։




Երբեմնի «դուխով» պատգամավորները, որոնք մինչպատերազմյան ժամանակներում պատեհ-անպատեհ հարձակվում էին լրագրողների վրա, երեկ գլխիկոր մերժում էին հարցազրույցի առաջարկները, այդ թվում՝ Փաշինյանի հավատարիմ զինակիցներ Արփի Դավոյանը, աներձագ Հրաչյա Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը։

Երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանն էլ պատերազմից հետո որոշել է միայն գրավոր տարբերակով շփվել լրագրողների հետ՝ հարցերը գրավոր է պահանջում, երեւի, որ օգնականը պատասխանները գրի-ուղարկի։

Սակայն ամենադրամատիկը մեր եւ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբոր՝ Վահե Ղալումյանի շփումն էր։ ԱԺ միջանցքով անվրդով քայլող Ղալումյանին հարցրինք՝ ինքն է՞լ է դեմ, որ Փաշինյանը հեռանա։


Նա անսասան հայացքով պատասխանեց՝ զբաղված եմ։ Փորձեցինք հասկանալ՝ քայլելուց բացի, ինչո՞վ է զբաղված։ Նույն պատասխանը։ Մինչեւ նիստերի դահլիճն ուղեկցեցինք պատգամավորին, սակայն նա այդպես էլ մի վայրկյան «չազատվեց», որ մեր հարցերին պատասխանի, ու իրեն ներս գցեց նիստերի դահլիճ։ Ի դեպ, ԱԺ «ախրանան» մեզ հրելով՝ նրա համար ճանապարհ բացեց։

Երբեմնի լրագրող, այժմ չինովնիկի կոստյումի մեջ հարմար տեղավորված Բաբկեն Թունյանն էլ վստահեցրեց, որ թիմում առհասարակ վարչապետի հրաժարականի հարց չեն քննարկել։ Իսկ թե ինչ են քննարկել, եւ ինչ դիրքորոշում ունի, ասաց․ «Ես դրա մասին արդեն հայտնել եմ»։ Նախկին լրագրող Սարգիս Խանդանյանն էլ ասաց, որ իրենց քննարկման օրակարգում այս պահին կա բացառապես մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը, որն առաջիկա 6 ամիսների գործողությունների ծրագիր է։

Իսկ Փաշինյանի հրաժարականը պահանջողների մտահոգությունները չե՞ն հուզում ձեզ։ «Իհարկե, հուզում են Հայաստանում տեղի ունեցող տարբեր քննարկումներն ու օրակարգերը, բայց այս պահին մենք անհրաժեշտություն ունենք ապահովելու երկրում կայունությունն ու անվտանգությունը։ Հետագայում, երբ հնարավոր լինի քաղաքացիների քվեն տեղ հասցնել, այդ ժամանակ կմտածենք՝ արտահե՞րթ ընտրությունների գնալ, թե՞ հերթական, այս պահին նման բան չի քննարկվել»։


Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՃՈ նախկին պետ աշխատած Արմեն Խաչատրյանն էլ պատմեց, թե պատգամավորներն ինչ ուղերձներ են փոխանցել Փաշինյանին․ «Թիմի կարծիքը ձեւավորվում է ընտրողների կարծիքից։

Եթե այսօր մենք կարծիք ենք հայտնում, ապա իմացեք, որ դա մեր ընտրողների կարծիքն է։ Մենք չենք կարող կտրվել մեր ընտրողների կարծիքից, մենք չենք կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր մեզ ընտրել են եւ մեզանից որոշակի պահանջներ ունեն, մենք չենք կարող նրանց վստահությանն ու ցանկություններին հակառակ գնալ»։ Ճշտեցինք՝ իրենց ընտրել են, որ հայրենի՞ք հանձնեն ու հիմա էլ կարծում են, որ ոչինչ չի եղել, ու պիտի շարունակե՞ն պաշտոնավարել։

«Շատ բան է եղել, բայց մեր ընտրողները պահանջում են, որ այս բեռը մինչեւ վերջ կրենք, պահանջում են, որ հետդարձ չի կարող լինել»։ Մտածում եք, որ ձեր ընտրողները կարո՞ղ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ «Իրենք ոչ թե կարող են, այլեւ ուզում են»։ Իսկ ե՞րբ եք հարցում արել, որ նման պատկեր եք ստացել։

«Ամեն օր, կարող եք մեզ հետ դուրս գալ քաղաք եւ տեսնել՝ ինչքան մարդ է մոտենում, չեմ ասում՝ մնացած վայրերում, ու աջակցություն են հայտնում»։ Այսինքն՝ ձեզ ընտրած 800 հազար ընտրողների շրջանում հարցո՞ւմ եք արել։ «Այսօրվա միտինգներից էլ է երեւում, որ մենք աջակցություն ունենք»։

Բացատրեցինք, որ միտինգները չեն կարող չափանիշ լինել, ազգը սգի մեջ է, շատերը փողոց դուրս գալու սիրտ չունեն։ Առաջարկեցինք դիտարկել տարբեր հասարակական-քաղաքական, մտավորական եւ հոգեւոր շրջանակներից հնչող հայտարարությունները, երեկ էլ՝ երկու վեհափառներինը, որով Փաշինյանին կոչ են անում հեռանալ։

«Կաթողիկոսը ժողովուրդ չի, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ։ Կաթողիկոսն ու Արամ Առաջինը չեն մեզ ընտրել,- հակադարձեց Արմեն Խաչատրյանը։- Կա ընտրազանգված, որն ինձնից հստակ պահանջում է քայլերի հաջորդականություն, ինչն էլ ես անում եմ։ Երբ ժողովրդի ցանկությունները կփոխվեն, ես իմ կարծիքը կհայտնեմ»։

Ժողովրդի ցանկություններն ու կամքն արտահայտելու մեկ ճանապարհ կա՝ ընտրություններ, դուք հրաժարվո՞ւմ եք արտահերթ ընտրություններից։ «Դե, ընտրությունների մասով դեռեւս չեմ կարող ասել՝ ինչ կլինի, ոնց կլինի, բայց կոնկրետ իմ արած մոնիթորինգով այլ բան են ասում»։

Сообщение Կաթողիկոսը ժողովուրդ չէ, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->