>

ԱԺ-ի դիմաց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։


Նշենք, որ քաղաքացիներն այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ էին անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։







Քոչարյանի զոհերը

Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։


«Նիկոլ Փաշինյանն արդե՛ն հեռացել է. նա ՀՀ-ում իրական իշխանություն չունի:

Միայն այն փաստը, որ Սյունիքում Սոթքում, առանց ՀՀ պետական մարմինների, գյուղացիները, համայնքապետերն են բանակցում թուրքերի հետ ու օրը մի քանի հեկտար կորցնում, սա փաստ է»,- ԱԺ շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հորդորելով հեռանալ անցնցում, օրինական ճանապարհով:


«Մարդ, ով կապիտուլյացիա է ստորագրել, Ալիևի առաջ ծնկի իջել, 5000 զոհի քաղաքական պատասխանատուն է, պետք է հեռանա»,— հավելեց նախկին պատգամավորը:


от admin

-->