>

Կարեն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

2020թ Արցախյան պատերազմ, հոկտեմբեր… օրը չեմ հիշում, (չենք քնել, օր ու գիշեր չենք հաշվել) կհիշեմ, բայց չեմ նշի։




Քոչարյանի զոհերը

Ուղևոր(ուհի) (3 երեխայի մայր) (Շուշեցի) միացավ Երևանից Լաչին վերադարձիս։ Ես բեռ (քնապարկ, սնունդ, բոյ-ժիլետ, ռացիա, հեռադիտակ և այլն) էի տանում, ուղևորուհիս գնում էր Ստեփանակերտ` հոսպիտալում հարազատներին հանդիպելու։




Կեսօրին հասանք Լաչին, ընկերներիս մոտ, նստեցինք մի փոքր հանգստանանք, մի-մի բաժակ սուրճ խմենք, ուղևորուհուս թողնեմ Ստեփանակերտ, իսկ ես դիրքերին տանեմ անհրաժեշտ իրերն ու հետադարձին մոտակա գյուղերից տարհանման գործը շարունակեմ…

Զանգ եկավ, բարձրախոսը միացրի. մի կին էր` հուզված, իր աղջկան էր փնտրում, տվյալներ հաղորդում, որ տարհանենք Հադրութի հարակից գյուղից` (տվյալ պահին թիրախավորված էր ու հրթիռակոծվում էր) ում համագյուղացիները թողել էին նորածնի ու 4 երեխու հետ։ Երիտասարդ «օբյեկտը» ոչ մի կապի միջոց չուներ, ոչ ինտերնետ ոչ էլ հեռախոսահամարն էր պատասխանում։

Զանգող տիկինը հասցե թելադրեց, որը գտնելն անհնար էր, եթե…


Շուշեցի ուղևորուհիս մեջ ընկավ ու արցախյան բարբառով ճշտեց հասցեն… նայելով մեզ ասեց, որ գիտի տան տեղը. Զինակից կամ ընկերներս նայեցին մեզ, գլխով դրական նշան արի (որ կգնանք)….։ Տղերքը կասկա, բրոնեժիլետ տվին ու հաջողություն մաղթեցին…

Արագությունը նորմալ էր, 70/80 տեղ-տեղ 90/110 կմ/ժ: Ստեփանակերտից սկսած Ճանապարհն աղմկոտ էր, աջ ու ձախ պայթյուն, երկնքում անկանոն թռչող հրթիռներ ԱԹՍ-ներ…


Հասանք նշված գյուղի` նշված փողոցն ու տանը 100մ չհասած` կասետայինը կարկուտի պես թափվեց մոտակայքում նաև տվյալ տան վրա… կտրուկ կանգ առանք, մեքենան կայանեցի երևի պոպոքի ծառի տակ սպասելով հաջորդ հարվածին…

Ուղևորուհիս դուռը բացեց ու վազեց տան ուղղությամբ… փողոցի հատվածը լայն էր, ստիպված արագ շրջադարձ արեցի ու հետընթաց մոտեցա տանը. Երբ ներս մտա նկուղից դուրս էր բերում նորածնին կասկի մեջ դրած ու կրծքին սեղմած, իսկ բրոնեժիլետը 2 մանկան վրա գցած իրենով ծածկած, իմ կասկեն ու բրոնեժիլետը բաժին հասավ մորն ու մյուս 2 մանկիկին։

Հետդարձը մի քիչ ավելի հստակ ու հանգիստ էր… մթնշաղ, առանց լուսարձակների….

Ուղևորուհիս դարձավ գործընկերուհի, մնալով ու հետագա հասցեներն ուղղորդելով (նավիգատրի պես) էդպես էլ Ստեփանակերտի հոսպիտալ չգնաց.

Сообщение «Երբ ներս մտա, նկուղից դուրս էր բերում նորածնին կասկի մեջ դրած ու կրծքին սեղմած». անչափ հուզիչ պատմություն պատերազմի ամենաթեժ օրերից появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->