>

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվում է: Քիչ առաջ կառավարությունը նման որոշում կայացրեց հերթական նիստում: Հարցը ներառված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Համապատասխան որոշման մեջ ասվում է.


«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի  լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետեւանքով վճարվելիք տույժ):


Ի դեպ, այս հիմնադրամի հետ կապ ունի գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  սրտնեղել էր, որ այս հիմնադրամը փակվում է:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->