>

Ջրհոս

Գործնական բանակցությունների կամ թիմային աշխատանքի համար բարենպաստ օր չէ: Վեճերն ու կոնֆլիկտները խանգարում են կենտրոնանալ, բացի այդ ստացած ինֆորմացիան հակասական է, իսկ գործընկերները ոչ միայն չեն օգնում ,այլ շփոթեցնում են ձեզ: Շատ ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր ինքնուրույն են գործում: Ցանկալի չէ այցելել պետական կազմակերպություններ: Եթե դա, այնուամենայնիվ, անխուսափելի է, պատրաստ եղեք դրանց հետաձգմանը: Չեն բացառվում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրները: Պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի հավաքեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կնիքներն ու ստորագրությունները:

ՁՈՒԿ




Քոչարյանի զոհերը

Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում,կարողանում եք հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ: Գործընկերների հետ հարաբերություննրը կարող են զգալիորեն փոխվել է դեպի լավը, իսկ ղեկավարությունը կաջակցի ձեր որոշ գաղափարներ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք, ի զարմանս ձեզ, կարող են օգտակար լինել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, հանդիպում այն մարդու հետ, ում հետ նախկինում ձեզ ուժեղ զգացմունքներ են կապել: Չի բացառվում, հնարավորություն ունենաք ավելացնել եկամուտները: Դժվար թե գումարը հեշտ տրվի, բայց չեք բողոքի, չէ որ դրանք շատ տեղին կլինեն: Իդեպ, օրվա երկրորդ կեսին չնախատեսված, բայց շատ հաջող գնումներ կկատարեք:




Խոյ

Անհրաժեշտ է հանգստություն պահպանել, որպեսզի հաջողության հասնեք գործերում: Բայց դա ոչ միշտ է հաջողվում: Հաճախ եք տրվում սադրանքներին, նյարդայնանում և զայրանում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, մեղադրում եք շրջապատին ձեր սխալների համար , փոխանակ ժամանակին ընդունեք ու շտկեք դրանք: Երբեմն դուք ինքներդ եք կոնֆլիկտներ ստեղծում, չմտածելով դրանցից բխող հետևանքների մասին: Լավ կլինի եթե ձեր կողքին լինեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ ավելի ճիշտ կշռադատել: Նրանց խորհուրդներն ու հուշումները շատ տեղին կլինեն:

Ցուլ

Օրը հակասական է, բայց այն չի կարելի ոչ մի կերպ անհուսալի համարել ։ Ձեր որոշ գաղափարներ անհաջող կհամարվեն և շատ կհուսահատվեք դրանից: Բայց կարող եք կյանքի կոչել մյուս մտահղացումները և ձեզ իրական հաղթող կզգաք, երբ հասնեք հիանալի արդյունքի: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Օրը հարմար է հին ընկերներին տեսնելու, նրանց հետ գործերը քննարկելու համար ։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դրանք հաճախ արդարացված են և դժվար թե փոշմանեք ծախսած գումարի համար: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքել, որոնք թեկուզ և ոչ միանգամից,բայց շահույթ կբերեն:

Երկվորյակ

Հեշտ է գերագնահատել սեփական հնարավորությունները, սխալներ գործել, որոնք դժվար կլինի շտկելը ։ Դուք անհամբեր եք ուրիշների հետ, անհրաժեշտություն չեք տեսնում երկար խոսակցություններ վարել, բացատրել ձեր դիրքորոշումը: Դա շատերին տխրեցնում և վիրավորում է և կարող եք կորցնել ձեր դաշնակիցներին, փչացնել հարաբերությունները ընկերների հետ: Փորձեք ոչ ոքի չքննադատել: Այսօր ձեր խոսքերն ու դիտողությունները կցավեցնեն շատերին: Սա հատկապես կարևոր է շատ մտերիմ մարդկանց հետ շփման մեջ: Դուք հաճախ, առանց գիտակցելու, ասում եք վիրավորական բառեր, լինում եք աննրբանկատ:


Խեցգետին

Ոչ միօրինակ օր է սպասվում: Հնարավորություն ունեք հաջողության հասնելու, բայց հազիվ թե դա հեշտ լինի: Ոչ բարենպաստ հանգամանքները կստիպեն խախտել պլանները, հետաձգվել այն հանդիպումները, որոնց անհամբեր սպասում էիք: Կարող է պարզվել, որ ձեր գաղափարները այնքան էլ լավը չէինք, որքան կարծում էիք նախկինում: Առավել տպավորիչ Խեցգետինների համար դա հարված կլինի: Բայց իրավիճակը անհույս չէ և ելք կգտնեք այնբարելավելու համար ։ Կարևորը պահպանեք լավատեսությունը և վստահեք սեփական ուժերին: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի օգնականներ ու դաշնակիցներ գտնել:

Առյուծ

Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր և դժվար բան մի ծրագրեք: Այդ ժամանակ դժվար կլինի կենտրոնանալ, չնյարդայնանալ ու չանհանգստանալ: Շրջպատը հաճախ ձեզ հանում է հավասարակշռությունից, անտեսում ձեր պահանջները և քննադատում գաղափարները: Պահպանեք հանգստություն, խուսափեք կոնֆլիկտներից և երկար վեճերից: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Վաղեմի մրցակիցները կարող են դաշնակիցներ դառնալ, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, հարգանք կցուցաբերեն: Հավանական են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:


Կույս

Օրը հաճելի, հետաքրքիր և հագեցած կլինի ։ Շատ հետաքրքիր բաներ կիմանք այն մարդկանց մասին, ում հանդեպ անտարբեր չեք, կհասկանաք, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ ։ Հնարավոր են անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Անձնական հմայքը կօգնի ձեզ շատ գործնական հարցեր լուծել: Հենց դրա շնորհիվ,եթե անհրաժեշտ լինի, հեշտությամբ կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը կամ օգտակար ծանոթություններ կհաստատեք: Երեկոն հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար ։ Շրջապատը հասկանում է ձեզ կես խոսքից և աջակցում:

Կշեռք

Մի շտապեք: Օրը բացառապես չի համապատասխանում կարևոր որոշումներ կաըացնելու, պլանները արագ փոխելու կամ կարևոր գործերով զբաղվելու համար ։ Նույնիսկ աննշան քայլերը պետք է լավ մտածված լինեն, այլապես շուտով կզղջաք դրանց համար: Ավելի լավ է ապավինեք սեփական փորձին ու ողջախոհությանը, քան սպասեք խորհուրդների: Չպետք է վստահել այն մարդկանց,ում լավ չեք ճանաչում, հատկապես, եթե նրանք չափից դուրս շողոքորթում են ձեզ կամ էլ առատաձեռնորեն խոստումներ են տալիս: Ինչ-որ մեկը կարող է մոլորեցնել և ապակողմնորոշել ձեզ:

Կարիճ

Փորձում եք ոչինչ չթաքցնել ոչ ձեզնից, ոչ էլ շրջապատից: Դա գովելի է, բայց երբեմն արժե ճշմարտությունն ավելի նրբնկատորեն ասել, քան անում եք: Ցանկալի չէ քննադատել մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ավելի լավ է նաև զերծ մնաք նրանց հասցեին հեգնական դիտողություններ հնչեցնելուց:Հիշեք, որ այսօր նույնիսկ մի փոքր տարաձայնությունը կարող է լուրջ վեճի պատճառ դառնալ, որից հետո հեշտ չի լինի հարաբերությունները վերականգնելը: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն : Շատ Կարիճներ հնարավորություն կունենան ավելացնել եկամուտը:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է շփման համար ։ Հետաքրքիր է, որ գործընկերների հետ խոսակցությունները միշտ չէ, որ վերաբերում են աշխատանքին, իսկ ահա ընկերների հետ զրույցները կարող են անմիջականորեն կապված լինել դրա հետ: Չի բացառվում, որ ձեզ կառաջարկեն մասնակցել ինչ-որ անսովոր, բայց հեռանկարային նախագծի: Հենց դրա շնորհիվ ձեր առջև շուտով կբացվեն նոր հնարավորություններ: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային հարցեր, պատրաստվել տեղափոխելուն կամ վերանորոգում սկսել: Դա ավելի էժան կարժենա, քան ենթադրում էիք, հիմնականում կհաջողվի խնայել:

Այծեղջուր

Օրվա սկիզբը հաճելի է: Աշխատանքը հեշտ է տրվում, բարդ հարցերի պատասխաններ կգտնեք: Կարող են նոր, անսովոր գաղափարներ ի հայտ գալ: Շուտով ընկերները կօգնեն ձեզ կյանքի կոչել դրանք: Ավելի ուշ, խնդիրներ կառաջանան։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ դուք կորցնում եք վստահությունը, սկսում եք նյարդայնանալ, ուստի սխալներ եք թույլ տալիս: Այս պահին ավելի լավ է կարևոր բան չձեռնարկել։ Կարելի է վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Հնարավոր է գիտակցեք, որ դրանք իրագործելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:


от admin

-->