>

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 6 մարզերի 29 համայնքներ և 203 բնակավայրեր։




Քոչարյանի զոհերը

Դրանք Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի և Շիրակի մարզերի համայնքներն ու բնակավայրերն են։




Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև 22 կուսակցություն, 500 փաստաբան, 10 դեսպան,

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ:


Արդեն մի քանի օր է՝ ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։

Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել։


Նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները,

Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ:

Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

Сообщение Քանի բնակավայր և համայնք է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->