>

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդի թիկունքից հարվածեցիր ու խայտառակ կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրեցիր, հազարավոր տղաների մատաղ արեցիր, հազարավոր տղաների հաշմանդամ դարձրեցիր, գերիների մասին չգիտենք,




Քոչարյանի զոհերը

թե քանիսն են, հազարավոր անհետ կորածներ, ու այս իրավիճակում, որտեղ իշխանություն չկա, դրել ես իշխանությունից ես խոսում, ա՛յ խղճուկ։




Եթե իմ նմանները, որ ոչ նախկին են, ոչ էլ ներկա, բայց հավատացել են քեզ` Նիկո՛լ, դուրս չեն գալիս ու չեն միանում 17-ին, դա դեռ չի նշանակում, որ ես ու իմ նմանները համաձայն են, որ դու մնաս…

Հիմա էլ շարունակում ես աջ ու ձախ բոլորին մեղադրել, բացի քեզնից։


Հնարավորություն ունեցել ես ավելի շուտ կանխելու պատերազմը, որ կարող էինք և մարդկային քիչ զոհ ունենալ, և տարածքային, բայց չես արել։


Ու շատ բան կա, չգիտենք։ Փոխարենն, ամբողջ պատերազմի ընթացքում խաբել ես, քո թիմով։

Ավելին, ժողովրդին ես խաբել, ու ժողովուրդը հավատում էր, որ հաղթելու ենք։

Պարտվել ես, մեղքը գցել բոլորի վրա, բացի քեզնից։ Մի խոսքով երկար չեմ ասելու, որովհետև դու ու քո թիմնօր-օրի ապացուցում եք, որ ոչ խիղճ ունեք, ոչ էլ Աստված։ Անգամ կես բերան չզղջացիր-իք…

Ասելու բան չկա։
Ես հավատացել եմ… Ու ես, միամիտս, կարծում էի՝ դարձի կգաս… Ավաղ, սխալվեցի»:

Сообщение «Եթե չենք միանում 17-ին, դեռ չի նշանակում՝ համաձայն ենք, որ դու մնաս». Արթուր Հայրապետյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->